«Պուտինը շուտով կմահանա և ամեն ինչ կավարտվի»․ Զելենսկի

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամենից շատ վախենում է իշխանությունը կորցնելուց, բայց դա անխուսափելիորեն տեղի կունենա նրա մահվան պատճառով։ Այս մասին գրում է ՌԲԿ Ուկրաինան՝ վկայակոչելով Զելենսկիի հարցազրույցը Eurovision News-ին։

Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչից է ամենից շատ վախենում Պուտինը, Զելենսկին առանձնացրել է երեք բան։ Նրա կարծիքով՝ Պուտինն առաջին հերթին վախենում է սեփական հասարակությունից։

«Հասարակության ապակայունացումն այն է, ինչից նա վախենում է: Բայց ոչ ոք չի կարող ազդել դրա վրա. նա ինքն է ազդելու դրա վրա: Նրա տնտեսությունը կազդի, պատժամիջոցների քաղաքականությունը կազդի դրա վրա: Այն, որ նա չի վերահսկում և չի պաշտպանում իր բոլոր տարածքները»,- նշել է Ուկրաինայի նախագահը։

Նա հավելել է, որ Պուտինի վախի վրա կարող են ազդել Ուկրաինայի արևմտյան գործընկերները, եթե նրանք ուժեղ լինեն և ցանկանան ցուցադրել իրենց իրական ուժը։

«Եվ եթե նրանք ճնշում գործադրեն Պուտինի վրա, նա կունենա հասարակության ապակայունացում, նա կվախենա դրանից»,- ասել է Զելենսկին։

Երկրորդ բանը, ինչից Պուտինը վախենում է, ըստ Զելենսկիի, իշխանությունը կորցնելն է։

«Դա կախված է նաև հասարակության կայունությունից, բայց նաև կախված է նրա տարիքից։ Նա շուտով կմահանա, դա փաստ է, և ամեն ինչ կավարտվի։ Այսինքն՝ նա կարող է իր հարցն ավարտել նախքան իր բացարձակ ապահով և անհաջող պատմական կյանքը ավարտելը։ Ահա թե ինչից է վախենում»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Ըստ նրա՝ Պուտինի երրորդ ամենամեծ վախը մենակ մնալն է։

«Այնուամենայնիվ, հնարավոր չեղավ Պուտինին ամբողջությամբ մեկուսացնել քաղաքական տեսանկյունից։ Եվ շատ կարևոր է, որ ԱՄՆ-ն չօգնի նրան դուրս գալ մեկուսացումից, քանի որ դա վտանգավոր է»,- եզրափակել է Զելենսկին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի