Պաշտպանության նախարարությունը 2024 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 25-ը ներառյալ վարժական հավաքներ է անցկացնելու։ Պաշտպանական գերատեսչությունը նախագիծը ներկայացրել է կառավարություն։ Վարժական հավաքների մասնակիցներից յուրաքանչյուրը ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով։ ՊՆ-ի փոխանցմամբ՝ վարժական հավաքների անցկացման նպատակն է պահեստազորում ունենալ առավել պատրաստված պահեստազորայիններ, վարժական հավաքներին ներգրավելու միջոցով բարձրացնել պահեստազորայինների մասնագիտական պատրաստվածության որակը, այդ …