Արդարացվել է ոչ միայն Մանվել Փարամազյանը, այլև նրա դեմ ցուցմունք տված Նվեր Մկրտչյանը

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանն արդարացվել է խարդախության և կաշառք ստանալու մեղադրանքներում և մեղավոր ճանաչվել պաշտոնեական կեղծիք և յուրացում կատարելու հոդվածներով, սակայն նրա նկատմամբ պատիժ չի նշանակվել՝ հաշվի առնելով, որ անցել է այդ արարքների համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը։

Հակակոռուպցիոն դատարանը Փարամազյանի և նրա հետ մեղադրյալի աթոռին հայտնված մյուս անձանց վերաբերյալ վերդիկտը՝  մեղադրյալի անմեղության կամ մեղավորության վերաբերյալ հետևությունը, հրապարակել էր դեռևս փետրվարի 26-ին, որից հետո նշանակվել էին լրացուցիչ դատալսումներ։ Այս լսումների ընթացքում քննարկվում են վերդիկտով մեղավոր ճանաչված անձանց նկատմամբ պատիժ նշանակելու, արդարացված մեղադրյալների ռեաբիլիտացիային վերաբերող և այլ  հարցեր։ Փարամազյանը, սակայն, ռեաբիլիտացիա չի պահանջել այն դրվագների համար, որոնցով արդարացվել է։

Վաղեմության հիմքով պատասխանատվությունից ազատվել է նաև Փարամազյանի տեղակալ Զոհրապ Առաքելյանը, որը մեղադրվում էր պաշտոնեական կեղծիք կատարելու և Փարամազյանին յուրացման հարցում օժանդակելու մեջ։

Նշենք, որ ըստ քրեական գործի՝ Փարամազյանը բացակայել է Հայաստանից, բայց այդ հանգամանքը չի փաստաթղթավորվել,  ստացել է աշխատավարձ, ավելին, առկա են բացակայելու օրերին նրա կողմից տրամադրված պաշտոնական փաստաթղթեր։

Ինչ վերաբերում է խարդախությանն ու կաշառքին, Փարամազյանը հենց այս մեղադրանքների շրջանակներում էր 2021 թվականին կալանավորվել, ապա ազատ արձակվել։

Ըստ քրեական գործի՝ Մանվել Փարամազյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, ցուցումներով, խոչընդոտները վերացնելու, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը պարտակելու եղանակներով Արմեն Անդրեասյանին օժանդակել է հափշտակել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի  առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 65, 403, 333 ՀՀ դրամ գույքը, Նվեր Մկրտչյանի և Քաջարանի համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Վազգեն  Ազարյանի օժանդակությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք՝ իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողությունների կատարմանը նպաստելու համար:

Այս դրվագով մեղադրանքներ էին առաջադրվել նաև Արմեն Անդրեասյանին, Վազգեն Ազարյանին և Նվեր Մկրտչյանին, որոնց ևս արդարացվել են։ Նվեր Մկրտչյանը Փարամազյանի դեմ ցուցմունք էր տվել, սակայն այժմ, փաստորեն, ոչ միայն Փարամազյանն է արդարացվել, այլև Մկրտչյանը։

Հիշեցնենք, որ Փարամազյանի կալանավորումը մի շրջանում էր,  երբ Սյունիքի խոշոր քաղաքների՝ Գորիսի, Սիսիանի, Քաջարանի, Մեղրու համայնքապետերը դուրս էին եկել իշխանության դեմ, ապա տարբեր քրեական գործերի շրջանակներում կալանավորվել էին։ 2022-ին, սակայն, նրանք բոլորն ազատ էին արձակվել։ Փարամազյանը 2022-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի՝ Քաջարած կատարած այցի  ժամանակ նրան ծաղիկներ էր նվիրել՝ նշելով, թե դա սոսկ ջենտլմենական քայլ է։

Արաքս Մամուլյան