Եվս 11 երեխա Ուկրաինա է վերադարձել ՌԴ-ի կողմից օկուպացված շրջաններից

Լուրեր

19.11.2026 | 19:26
ՀՀ-ում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնություն
19.11.2026 | 19:11
ՄԱԿ-ի դատարանը վճռել է, որ Մյանմարը ռոհինջաների նկատմամբ ցեղասպանություն է իրականացրել
19.11.2026 | 19:00
«Խոսելու ժամանակը կգա»․ դատավոր Գևորգ Պողոսյանը՝ իր մեղադրանքի մասին
19.11.2026 | 18:50
Նախարարը հորդորում է, որ համայնքի ղեկավարներն ինձ դատի տան, բայց ինքը չի տալիս․ Իրինա Յոլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 18:37
Պուտինը պատմել է «փոխզիջումների» մասին, որոնց պետք է համաձայնել՝ պատերազմը դադարեցնելու համար
19.11.2026 | 18:29
Իտալական ակումբը պայմանագիր է կնքել շան հետ
19.11.2026 | 18:20
Հովհաննես Հովհաննիսյանը ևս 5 տարի կշարունակի լինել ԵՊՀ ռեկտոր
19.11.2026 | 18:10
Լատվիայի նոր կառավարությունը խոստացել է երկրի «ապառուսականացում» իրականացնել և սահմանափակել ռուսերենի օգտագործումը
19.11.2026 | 17:59
Ռուսաստանի պատասխանն ավելի ցավոտ կլինի․ Պուտինն առաջին անգամ մեկնաբանել է Ղրիմի կամրջին ուկրաինական հարվածները
19.11.2026 | 17:52
Նախազգուշացում եմ հայտարարում 75 համարի տակ հանդես եկող պատգամավորին․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 17:42
Վեց երկիր, այդ թվում՝ ՀՀ-ն և ԱՄՆ-ն, դեմ են քվեարկել Իսլամական կազմակերպության հետ համագործակցության մասին ՄԱԿ-ի բանաձևին
19.11.2026 | 17:30
Արդյո՞ք Իրանն ու Ադրբեջանը կարող են դառնալ ռուսական գազի այլընտրանքային մատակարար
19.11.2026 | 17:19
Օլիմպիական չեմպիոնը երեք տարով որակազրկվել է դոպինգի համար
19.11.2026 | 17:07
Ինչո՞ւ հետաձգվեց, ապա չեղարկվեց Միրզոյանի և Գերմանիայի ԱԳ նախարարի համատեղ ասուլիսը
19.11.2026 | 17:00
ԱՄՆ-ում ռուսաստանցի է ձերբակալվել լրտեսության մեղադրանքով․ նա հետևել է Ուկրաինային աջակցող ընկերության գործունեությանը
Բոլորը

Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներից ևս 11 ուկրաինացի երեխա է վերադարձել հայրենիք։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Փրկվածների թվում կան 10 և 12 տարեկան երկու եղբայրներ, որոնց հայրը մահացել է ուկրաինամետ դիրքորոշման պատճառով խոշտանգումների ենթարկվելուց հետո: Նրա մահից հետո մայրը որոշել է որդիների հետ լքել ժամանակավոր օկուպացված տարածքը: Տարհանվել են նաև 2-ամյա երեխա և նրա հղի մայրը։ Կինը սկզբունքորեն հրաժարվել է ստանալ ռուսական փաստաթղթեր, հետևաբար, չի կարողացել ինքնուրույն հեռանալ։ Արդեն Ուկրաինայի կողմից վերահսկվող տարածքում կինը ևս մեկ երեխա է լույս աշխարհ բերել»,- գրել է Երմակը։

Նույն տվյալները ապրիլի 2-ին հրապարակվել են ուկրաինական Bring Kids Back UA առցանց հարթակում։ Նրանց տվյալներով՝ վերադարձած երեխաները 2-ից 17 տարեկան են։

Նշվում է նաև, որ ևս 1,6 միլիոն ուկրաինացի երեխաներ շարունակում են մնալ Ռուսաստանի վերահսկողության տակ։ 1256 երեխա արդեն վերադարձվել է տեղահանությունից, բռնի տեղահանումից կամ օկուպացված տարածքներից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի