Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ ալ-Շարաան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով վաղը կմեկնի Անկարա։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահականի հաղորդակցության տնօրինության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։ «Նախագահականում կայանալիք բանակցությունների ընթացքում կքննարկվեն Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումները, կգնահատվեն երկու երկրների կողմից ձեռնարկվելիք համատեղ քայլերը երկրում տնտեսական վերականգնման, կայունության և անվտանգության համար։ Բանակցությունները կկենտրոնանան նաև աջակցության վրա, որը …

