Զելենսկին առաջին անգամ հաստատել է՝ ուկրաինական ուժերը ՌԴ Բելգորոդի մարզում են

Լուրեր

08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
08.09.2026 | 18:13
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ Փաշինյան
08.09.2026 | 18:04
Ռենուարի թանգարանից 9 մլն եվրոյի նկարներ են գողացել
08.09.2026 | 17:54
Միջազգային աստղերով ու նոր ծրագրերով․ Սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը
08.09.2026 | 17:42
Ռուսաստանում գեներալի սպանության փորձի կասկածանքով Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
08.09.2026 | 17:31
Պորտաբույծների պորտը պետք է կտրել․ Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:22
Հայկական ճարտարապետության նոր հասցեն․ Amanoo-ի միջազգային ճանապարհը
08.09.2026 | 17:13
Ռուսական կողմի սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ սկզբունքներին. Էկոնոմիկայի փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:02
Ռուսական ԱԹՍ-ն ուղիղ եթերի ժամանակ հարվածել է ուկրաինական հեռուստաալիքի շենքին
08.09.2026 | 16:50
Կինս մրցույթով է մանկապարտեզի տնօրեն դարձել․ միակ մասնակիցն է եղել․ Կատվալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:41
Ուկրաինայի գլխավոր դատախազը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին
08.09.2026 | 16:32
Նոր սահմանադրության հրապարակված տեքստը պաշտոնական չէ․ 5 օր առաջ ստեղծված կայքը, Իկոնոմովի պնդումը և նախարարության պարզաբանումը
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավանդական երեկոյան ուղերձում հայտարարել է ՌԴ Բելգորոդի մարզում ուկրաինացի զինվորականների ներկայության մասին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին այսօր առանձին զեկուցել է՝ ճակատը, մեր ներկայությունը Կուրսկի շրջանում և մեր ներկայությունը Բելգորոդի շրջանում: Մենք շարունակում ենք ակտիվ գործողություններ վարել թշնամու տարածքի սահմանամերձ շրջաններում, և դա բացարձակապես արդար է. պատերազմը պետք է վերադառնա այնտեղ, որտեղից եկել է», – հայտարարել է Զելենսկին։

Սա ամենաբարձր մակարդակով առաջին հրապարակային հաստատումն է Բելգորոդի մարզում ուկրաինական ստորաբաժանումների առկայության մասին։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ այդ գործողությունների նպատակը հարևան Սումիի և Խարկովի շրջանների ուկրաինական բնակավայրերի պաշտպանությունն է, որոնք պարբերաբար ենթարկվում են գնդակոծությունների։

Մարտի 18-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերի «ստորաբաժանումները Ռուսաստանի տարածք Բելգորոդի շրջանի արևմտյան մասում՝ Դեմիդովկա և Պրիլեսյե բնակավայրերի ուղղությամբ ներխուժման փորձ են արել»:

Նույն օրը լրագրողները Զելենսկիին հարցրել էին՝ արդյո՞ք Ուկրաինան գործողություններ է իրականացնում Բելգորոդի շրջանում։

«Այնտեղ օպերացիա կա. ինչ-որ մեկին թվում է, թե ինչ-որ մեկը վազել է, գնացել է ինչ-որ այլ անկյուն: Դրանք մեր միանգամայն հասկանալի ռազմավարական քայլերն են, քանի դեռ թշնամին մեր տարածքում է»,- պատասխանել էր Ուկրաինայի նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի