«ԵՄ-ն մեզ հետ շատ վատ է վարվում». Թրամփը մերժել է փոխադարձ մաքսատուրքերից հրաժարվելու՝ ԵՄ-ի առաջարկները

Լուրեր

09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
Բոլորը

ԵՄ-ի հետ մաքսատուրքերի կոնֆլիկտում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է արդյունաբերական ապրանքների համար բոլոր փոխադարձ մաքսատուրքերը հանելու՝ Բրյուսելի առաջարկը, գրում է Bild-ը։

Հարցին՝ արդյոք բավարար է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի համապատասխան առաջարկը, Թրամփը լրագրողներին ասել է. «Ոչ, դա բավարար չէ»:

Փոխարենը, ԱՄՆ նախագահն առաջարկում է, որ ԵՄ երկրները զգալիորեն ավելի շատ էներգիա ներկրեն ԱՄՆ-ից, ինչը համարժեք կլինի ԵՄ-ի հետ ԱՄՆ-ի ներկայիս առևտրային դեֆիցիտին:

Թրամփը ևս մեկ անգամ քննադատել է, իր բնորոշմամբ, անարդար առևտրային հարաբերությունները ԱՄՆ-ի և ԵՄ երկրների միջև։

«Եվրամիությունը մեզ հետ շատ, շատ վատ է վարվում, մեր մեքենաները չեն գնում, մեր գյուղմթերքը չեն գնում, մեզանից գործնականում ոչինչ չեն գնում»,- ասել է նա։

Ֆոն դեր Լեյենը նախօրեին հայտնել էր, որ ԱՄՆ նախագահին առաջարկել է «զրոյական մաքսատուրքեր արդյունաբերական ապրանքների համար»՝ ի պատասխան Թրամփի կողմից անցյալ շաբաթ հայտարարված մաքսատուրքերի՝ հավելելով, որ ԵՄ-ն «միշտ պատրաստ է լավ գործարք կնքել»։

Եվրահանձնաժողովը և ԵՄ անդամ երկրները նույնպես մի շարք հակաքայլեր են նախապատրաստում՝ ի պատասխան ԱՄՆ-ի մաքսատուրքերի։ Հակասակագները ուժի մեջ կմտնեն աստիճանաբար՝ ապրիլի կեսերից։