Դեկտեմբերի 21-ին, կեսգիշերն անց, «Մազդա» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 56-ամյա Վարդան Մ.-ին․ տեղեկացնում են ՆԳՆ-ից։ Նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Կատարվում է նախաքննություն:

