Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում ներկայացվել է ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգի վերջնական տարբերակը, որը լրամշակվել է՝ հաշվի առնելով մասնագիտական կառույցների առաջարկություններն ու դիտողությունները: ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ Ակադեմիական քաղաքի ստեղծումը նախատեսված է «ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով». այն լինելու է համալսարանական և հետազոտական կամպուս՝ անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով: Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգը …