Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը ռեկորդային՝ 1 տրիլիոն դոլար կհատկացնի ռազմական կարիքների համար

Լուրեր

09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը կհաստատի պաշտպանության ռեկորդային բյուջե՝ մոտ 1 տրիլիոն դոլարի չափով, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Մենք, ըստ էության, ընդունել ենք մոտ մեկ տրիլիոն դոլարի բյուջե», – ասել է Թրամփը երկուշաբթի՝ ապրիլի 7-ի երեկոյան Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպումից հետո:

Նա նշել է, որ այս բյուջեն կլինի «ամենամեծը, որը երբևէ հատկացվել է բանակին»:

«Ոչ ոք նման բան չի տեսել։ Մենք պետք է կառուցենք մեր բանակը։ Մենք շատ տնտեսող ենք, բայց բանակն այն է, ինչ մենք պետք է կառուցենք։ Մենք պետք է ուժեղ լինենք, քանի որ հիմա շուրջը շատ վատ ուժեր կան»,- նշել է ԱՄՆ նախագահը։

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթն իր հերթին X-ում գրել է․ «Շնորհակալություն, պարո՛ն նախագահ, շուտով  առաջին տրիլիոն դոլարի պաշտպանական բյուջեն: Նախագահ Թրամփը վերականգնում է մեր բանակը և արագ»:

Թրամփը չի հստակեցրել, թե տրիլիոն դոլարը կհատկացվի բացառապես Պենտագոնի՞ն, թե ընդհանուր ազգային պաշտպանության բյուջեին, որը ներառում է այլ գերատեսչություններ։ Բայց այդ թիվը, ըստ Politico-ի, շատ ավելին է, քան 892 միլիարդ դոլարի ֆինանսավորումը, որը Կոնգրեսն այս տարի հատկացրել է ազգային պաշտպանության ծրագրերին, ներառյալ՝ Պենտագոնը:

Մարտի վերջին WP-ն գրել էր, որ Հեգսեթը Պենտագոնում տարածել է փաստաթուղթ, որը սահմանում է բանակի առաջնահերթությունները՝ Ազգային պաշտպանության միջանկյալ ռազմավարական ուղեցույցը: Դրանից հետևում էր, որ Չինաստանն է համարվում ԱՄՆ-ի գլխավոր սպառնալիքը, իսկ Ռուսաստանին առաջարկվում է թողնել հիմնականում եվրոպացի դաշնակիցներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի