Վրաստանի Քութայիսիի քաղաքային դատարանը մեղավոր է ճանաչել և տուգանել ի պաշտպանություն Մզիա Ամագլոբելիի բողոքի ակցիայի ինը մասնակիցների, այդ թվում՝ հայտնի երգչուհի Նինո Կատամաձեին։ Այս մասին գրում է Ազատություն ռադիոկայանի վրացական ծառայությունը։ Դատական նիստի ժամանակ 52-ամյա Կատամաձեն կատարել է Վրաստանի հիմնը և հայտարարել, որ ինքը «մայրերի ձայնն է, որոնց երեխաներին ապօրինի ձերբակալում են»։ Դատարանը նրան և …

