Դպրոցի զինանոցում հայտնաբերվել է ոչ ուսումնական զենք-զինամթերք․ ՆԳՆ
Հասարակություն
15.04.2025 | 18:22Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ապրիլի 11-ին Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի միջնակարգ դպրոցի զինանոցում կատարված զննությամբ հայտնաբերվել է մեկ գնդացիր, հակատանկային երկու ական և հինգ հակագազ, որոնք դպրոցի հաշվեկշռում ամրագրված չէին որպես ուսումնական զենք կամ զինամթերք:
Ապօրինի պահված զենք-զինամթերքի ձեռքբերման հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։