Ի՞նչ կրթական ծրագրերի է մասնակցել Նիկոլ Փաշինյանը 2018 թ-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գլխավոր նկարը գեներացվել է արհեստական բանականության ChatGPT գործիքի օգնությամբ։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետզհետե ավելի անթաքույց է արտահայտում իր մտահոգությունը կառավարության անդամների, հանրության և իր իսկ կրթվելու անհրաժեշտության մասին։

2018 թ-ից մինչ օրս ի՞նչ կրթական ծրագրերի, ի՞նչ դասընթացների, ի՞նչ վերապատրաստումների է մասնակցել անձամբ Նիկոլ Փաշինյանը։

Factor TV-ն այս հարցերի պատասխանը փորձեց գրավոր հարցմամբ պարզել հենց վարչապետից։ Պարոն Փաշինյանին խնդրեցինք դասընթացները նշել առանձին-առանձին և առկայության դեպքում տրամադրել նաև ավարտական վկայականների պատճենը։ Նիկոլ Փաշինյանի փոխարեն մեր հարցադրումներին պատասխանել են վարչապետի աշխատակազմից․ «2018 թ-ից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ամերիկյան համալսարանում մասնակցել և ավարտել է անգլերենի կատարելագործման դասընթացներ։ Վարչապետը մշտապես առցանց եղանակով հետևում է դասախոսությունների և դասընթացների»։

Թե կոնկրետ ի՞նչ դասախոսությունների և դասընթացների է հետևել Նիկոլ Փաշինյանը, վարչապետի աշխատակազմից չեն հստակեցրել, ոչ էլ տրամադրել են ավարտական վկայականի որևէ պատճեն։ Իսկ Փաշինյանն իր ունկընդրած դասախոսությունների մասին հրապարակային չի խոսում։ 

«Ինձ ոչ մեկ չի ասել՝ պարո՛ն վարչապետ, կառավարությունում կամ վարչապետի աշխատակազմում սենց դասընթաց ա կազմակերպվում, կարո՞ղ ա Դուք հետաքրքրված եք։ Եթե ասեին, ես կգնայի, խելոք աշակերտի նման կնստեի, կլսեի՝ ինչ են ասում»,- ապրիլի 3-ի կառավարության նիստում ասել է Ն․ Փաշինյանը։

Ստացվում է՝ իր տիկնոջ՝ «Կրթությունը նորաձև է» արշավին ակտիվորեն մասնակցող Նիկոլ Փաշինյանը սեփական կրթության խնդիրները շղարշի ետևում է պահում և հանրությանը չի մանրամասնում՝ երբ և ինչ կրթական ծրագրերի է մասնակցել։ 

Գայանե Խաչատրյան