Reuters գործակալության ռուսական աղբյուրները զգուշությամբ են արձագանքել 30-օրյա հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկին, որին աջակցում է Կիևը՝ նշելով, որ Ուկրաինայում պատերազմի ավարտի ցանկացած համաձայնություն պետք է հաշվի առնի Ռուսաստանի հաջողությունները և լուծի Մոսկվայի մտահոգությունները, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Ռուսական բարձրաստիճան աղբյուրը Reuters-ին հայտնել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինին դժվար կլինի համաձայնել հրադադարին՝ առանց պայմանների քննարկման …

