Ռուբեն Վարդազարյանի գործով նիստը․ ՈՒՂԻՂ

Լուրեր

05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Հակակոռուպցիոն դատարանում՝ նախագահությամբ դատավոր Վահե Դոլմազյանի, այսօր շարունակվում է ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործի քննությունը: Այսօր որպես վկա ցուցմունք տալու համար պետք է դատարան ներկայանա ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը, որը նախկինում եղել է դատավոր:

Հիշեցնենք, որ Վարդազարյանը մեղադրվում է արդարադատության իրականացմանը միջամտելու մեջ: Ըստ քրեական գործի` նա, ԲԴԽ նախագահը լինելով, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանին հորդորել, խնդրել է կալանքի տակ գտնվող քրեական հեղինակություն «Ալավերդցի Վահագնի»` Վահագն Աբգարյանի խափանման միջոցը փոխել ազատազրկման հետ չկապված խափանման միջոցով։ Վարդազարյանի դեմ հաղորդումը ներկայացրել է Սիմոնյանը՝ իրավապահներին ներկայացնելով մի ձայնագրություն, որում, նրա պնդմամբ, խոսում են ինքն ու Վարդազարյանը: Սիմոնյանի հաղորդումից հետո նա նշանակվել է ԱԱԾ պետի տեղակալ: Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվելուց հետո ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարել է ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանը: Քրեական գործի քննության ընթացքում հրապարակվել է մի ձայնագրություն, որում Գագիկ Ջհանգիրյանը Վարդազարյանին հորդորում է հրաժարական տալ ԲԴԽ նախագահի պաշտոնից` փոխարենը խոստանալով այնպես անել, որ Վարդազարյանի վերաբերյալ գործը կարճվի: Այս գործը դատարան է ուղարկել 2021 թվականի սեպտեմբերին և մակագրվել Երևանի քրեական դատարանի դատավոր Գնել Գասպարյանին, սակայն մինչև 2022-ի հուլիս Գասպարյանը գործով դեռևս նախապատրաստական փուլում էր։ 2022 թվականի հուլիսին ստեղծվեց Հակակոռուպցիոն դատարանը։ Հուլիսի 1-ից ուժի մեջ մտած Քրեական դատավարության օրենսգրքով էլ սահմանվում էր, որ ընդհանուր իրավասության քրեական դատարաններում քննվող կոռուպցիոն բնույթի այն գործերը, որոնք հուլիսի 1-ի դրությամբ չէին մտել դատաքննության փուլ, ուղարկվում են Հակակոռուպցիոն դատարան։ Այսպիսով՝ Վարդազարյանի գործը ևս ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան և մակագրվել դատավոր Վահե Դոլմազյանին։ Վարդազարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել։

Դատավոր Վահե Դոլմազյանը մեկ անգամ այս գործով հեռացել է խորհրդակցական սենյակ՝ դատական ակտ կայացնելու, սակայն որոշել է վերսկսել գործի քննությունը՝ հաշվի առնելով, որ Անդրանիկ Սիմոնյանին հարցաքննելու անհրաժեշտություն է եղել:

Արաքս Մամուլյան