Ժան-Կլոդ Վան Դամն իրեն առաջարկում է որպես «խաղաղության դեսպան» Ռուսաստանում

Լուրեր

08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:00
Բենզինի պահեստում պայթյունի ժամանակ զոհվածներից 70-ը եղել են ԱԱԾ, ՆԳՆ աշխատակիցներ և ՊՆ ծառայողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:50
Ավելի քան 100 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են անում կասեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը
08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հոլիվուդյան դերասան Ժան-Կլոդ Վան Դամը տեսաուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որում նշել է, թե ցանկանում է այցելել Ռուսաստան՝ «խաղաղության դեսպան» դառնալու նպատակով, հայտնում է ռուսաստանյան «Վեդոմոստին»։

Տեսագրությունում երևում է նաև ուկրաինացի գործարար և նախկին պատգամավոր Ալեքսանդր Օնիշչենկոն։ Կոչը հրապարակվել է ուկրաինացի լրագրող Դիանա Պանչենկոյի Telegram-ի ալիքում։

«Մենք ցանկանում ենք գալ Ռուսաստան: Մենք կփորձենք դա անել այնպես, ինչպես դուք եք ցանկանում… Ես կցանկանայի լինել այդպիսին, ինձ համար պատիվ կլիներ կրել այդ կոչումը», – ասել է Վան Դամը:

Դերասանը շեշտել է, որ մտադիր չէ քաղաքական թեմաներ շոշափել, այլ ցանկանում է խոսել բացառապես «խաղաղության, սպորտի և երջանկության մասին»։

Հիշեցնենք, որ Ժան-Կլոդ Վան Դամը աշխարհահռչակ դերասան, ռեժիսոր և մարտարվեստի վարպետ է։ Նա հայտնի է դարձել 1980-ականների և 1990-ականների կուլտային մարտաֆիլմերում իր դերերի շնորհիվ։ Բացի դերասանական կարիերայից, նա զբաղվել է նաև պրոդյուսերային գործունեությամբ և ռեժիսորությամբ։