ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն Ազատության օրվա կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ X-ի միկրոբլոգից։ «Հարավաֆրիկյան Հանրապետության Ազատության օրվա կապակցությամբ մեր սրտանց շնորհավորանքներն ենք հղում կառավարությանը և ժողովրդին, մաղթում խաղաղություն, բարգավաճում և շարունակական հաջողություններ»,-ասված է արտգործնախարարության գրառման մեջ:

