ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլինում մասնակցում են Պարենի և գյուղատնտեսության համաշխարհային համաժողովին (GFFA)․ տեղեկացնում են գերատեսչությունից։ GFFA-ն միջազգային համաժողով է, որի ընթացքում քննարկվում են գլոբալ գյուղատնտեսության և պարենային քաղաքականության ապագայի հիմնական խնդիրները: Այն ամեն տարի անցկացվում է Բեռլինում միջազգային «Կանաչ շաբաթ»-ի (Grüne Woche) ընթացքում։ GFFA-ն …

