Չինաստանի Հոհ-Հոտ տնտեսական և տեխնոլոգիական զարգացման գոտու աշխատանքային կոմիտեի նախկին քարտուղար Լի Ցզյանպինը մահապատժի է ենթարկվել կոռուպցիայի համար։ Նա մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի, կաշառակերության, պետական միջոցների յուրացման և հանցավոր խմբավորման հետ դավադրության մեջ, գրում է China Daily-ն։ Գերագույն ժողովրդական դատարանի վճիռն իրականացվել է Ներքին Մոնղոլիայի տեղական դատարանի կողմից։ Լին նախկինում ևս պաշտոնյա է եղել Հյուսիսային …

