Ծեծկռտուք է տեղի ունեցել Նոր Նորքի թաղապետարանում՝ թաղապետի մասնակցությամբ. ՈւՂԻՂ

Լուրեր

31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
Բոլորը

Այսօր ակտիվիստ Արթուր Չախոյանը գնացել է Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմում անցկացվող հանրային քննարկման մասնակցելու։ Մինչ քննարկման մեկնարկը վիճաբանություն է սկսվել թաղապետարանի աշխատակիցների և ակտիվիսիտի միջև։ Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որին մասնակցել է նաև վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը։

Հիշեցնենք, որ երեկ Նոր Նորք վարչական շրջանի շենքում Չախոյանն ու ավագանու ընդդիմադիր անդամներն ակցիա էին իրականացնում թաղապետի դեմ, որը, ըստ Չախոյանի, հայհոյանքներով ու սպառնալիքներով է խոսել իր հետ նրա համար, որ բարձրաձայնել է Նոր Նորք վարչական շրջանի մանկապարտեզներից մեկի աշխատանքների թերությունները։

Այսօր ավելի վաղ Չախոյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ մասնակցելու է թաղապետարանում սպասվող հանրային քննարկմանը։ «Մասիվի թաղապետին զգուշացրեք, որ գալիս եմ մասնակցելու հանրային քննարկմանը, որը պետք է հենց ինքը վարի։ Ասեք, որ չփորձի փախչել, որ հետո չասի՝ «իրանք գիտեին, որ այդտեղ չեմ լինելու»,- գրել էր ակտիվիստը։