Հայաստանում քանի՞ այլընտրանքային ծրագիր կամ հայացք կա Ադրբեջանի հետ հարաբերվելու՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագրի» վարած քաղաքականությունից բացի։ Այս վեց տարում Փաշինյանի մոտեցումները փոփոխությունների են ենթարկվել՝ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»-ից սկսած մինչև Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը՝ ներառյալ ԼՂ-ն։ Հոկտեմբերի 2-ին Բագրատ Գալստանյանը և նրան համախոհ ընդդիմադիր ուժերը հանրահավաք են հրավիրել, և ենթադրելի է՝ նորից …