Կուրսկում ուկրաինական կողմը նոր հարձակում է իրականացնում

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ուկրաինայում ռուսական ագրեսիան սատարող տելեգրամ ալիքները հայտնում են ուկրաինական զորքերի նոր հարձակման մասին Կուրսկի մարզի Տետկինո գյուղի տարածքում, որը գտնվում է Ուկրաինայի Սումիի մարզի հետ սահմանին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Մասնավորապես, Kursk_now տելեգրամ ալիքի տվյալներով՝ «ուկրաինական բանակի մոտ 50 զինծառայողներ առաջխաղացում են կատարել Կուրսկի շրջանում»։ Բլոգերները պնդում են, որ Ուկրաինայի զինված ուժերի հարձակման առաջին փորձերը հետ են մղվել։

«Սահմանի մոտ այրվում են ոչնչացված ականազերծող մեքենաներ, որոնք փորձել են անցնել ականապատ դաշտերով»,- պնդում է RVvoenkor տելեգրամ ալիքը։

Միաժամանակ, ռուսական մի շարք աղբյուրների համաձայն՝ Ուկրաինայի զինված ուժերը «պայթեցրել են Սեյմի վրայով անցնող կամուրջը Զվաննոյե գյուղի շրջանում»։ Այս բնակավայրը գտնվում է ոչ թե ռուս-ուկրաինական սահմանին անմիջական մոտ, այլ դրանից մոտավորապես տասը կիլոմետր հեռավորության վրա՝ Կուրսկի մարզի Գլուշկովսկի շրջանում։

RVvoenkor տելեգրամ ալիքը գրում է Տետկինոյից արևելք գտնվող Գլուշկովսկի շրջանում տեղի ունեցող մարտերի մասին։

«Ականազերծող մեքենաները փորձում են անցումներ անել ականապատ դաշտերում, որպեսզի նրանց հետևից կրկին զորքերով զրահապատ մեքենաներ ուղարկվեն»,- նշվում է գրառման մեջ։

Ռուսաստանի իշխանությունները և Ուկրաինայի զինված ուժերը դեռևս չեն մեկնաբանել Կուրսկի մարզում ուկրաինական զորքերի կողմից նոր հարձակման մասին տեղեկատվությունը։

Մինչդեռ, ուկրաինական ռազմական ալիքներից մեկը՝ 46-րդ աերոմոբիլային բրիգադի ոչ պաշտոնական տելեգրամ ալիքը, գրում է. «Կուրսկի ուղղությամբ։ Տետկինո։ Ռուսներին ցույց են տալիս, որ «բուֆերային գոտի ստեղծելու» խաղը կարելի է խաղալ երկուսով»։

Անուղղակիորեն, նոր հարձակման վերաբերյալ տվյալները հաստատվում են նաև ուկրաինական OSINT Deep State նախագծի կողմից. դրա քարտեզի վրա Կուրսկի շրջանի որոշ տարածքներ՝ Ուկրաինայի հետ սահմանին՝ Տետկինոյի տարածքում, նշված են որպես «մոխրագույն գոտի»։

Հիշեցնենք, որ ապրիլի վերջին ՌԴ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտարարել էր Կուրսկի մարզի «ազատագրման գործողության ավարտի մասին»։ Լրատվամիջոցը գրում է, որ ռուսական բանակը գրեթե ամբողջությամբ կարողացել է դուրս մղել Ուկրաինայի զինված ուժերին Կուրսկի մարզից, սակայն որոշ ուկրաինացի զինծառայողներ շարունակում են գործել Սուջանսկի շրջանում։ Միաժամանակ, ռուսական ուժերը փորձում են մտնել Սումիի մարզ, հավանաբար, այնտեղ «անվտանգության գոտի» ստեղծելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի