Ամեն օր զեղծարարության զոհերն ավելանում են, ԿԲ-ն անտարբեր է. տուժած քաղաքացի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
Բոլորը

Կիբեռհանցագործություններից, ֆինանսական զեղծարարություններից տուժած մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա իրականացրեցին Կենտրոնական Բանկի շենքի դիմաց։

Նրանք հանդիպում էին պահանջում ԿԲ պաշտոնատար անձի հետ, սակայն, որևէ պաշտոնյա նրանց չընդունեց։ Բողոքի ակցիայի մասնակիցներն այնուհետև գնացին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ շարունակելու իրենց ակցիան։ Կիբեռհանցագործության զոհ դարձած քաղաքացիներից մեկը Factor TV-ի հետ զրույցում նշեց, որ, թեև շատերը տեղյակ են զեղծարարությունների մասին, բայց ամեն օր իրենց շարքերն ավելանում են։ Քաղաքացու համար անհասկանալի է, թե ինչպես է բանկն ասում, որ իր անվտանգության համակարգում նոր աշխատանքներ են տարվում, երբ զեղծարարությունները դարձյալ շարունակվում են։

«Քաղաքացիները տուժել են բանկերի անվտանգության համակարգը չպահպանելու հետևանքով, ինչպես են մեզ ասում, որ պետք է այդ ապօրինի վարկային պարտավորությունները կատարենք։ Մենք պահանջում ենք չեղարկել այդ ապօրինի վարկային պարտավորությունները, իսկ Կենտրոնական բանկն անտարբեր է իր քաղաքացու հանդեպ»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում զեղծարարությունների զոհ դարձած քաղաքացիները մի շարք բողոքի ակցիաներ են իրականացրել ՀՀ կառավարության, ԿԲ-ի, ինչպես նաև տարբեր բանկերի գլխավոր գրասենյակների մոտ։ Քաղաքացիները դժգոհում են, որ իրենց անուններով տարբեր չափերի կեղծ վարկեր են ձևակերպվել, անձնական հաշիվներից գումարի հափշտակություն է արվել։

Քաղաքացիները նաև բողոքում են, որ թեպետ քրեական վարույթներ են նախաձեռնված և պարզ է, որ իրենք զեղծարարության զոհ են, սակայն բանկերը պահանջում են կատարել պարտավորությունները և վճարել ձևակերպված վարկերի դիմաց։

Մանրամասները՝ տեսանյութում։