Թրամփը հայտարարել է մայիսի կեսերին Սաուդյան Արաբիայում Պուտինի հետ հանդիպման հնարավորության մասին․ Կրեմլը շեշտում է՝ նման այց ՌԴ նախագահի օրակարգում չկա

Լուրեր

09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մայիսի կեսերին Մերձավոր Արևելք այց նախատեսված չէ։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով Պուտինի և Թրամփի հանդիպման մասին լրագրողների հարցին, որի հնարավորության մասին ԱՄՆ նախագահը խոսել էր ապրիլի վերջին, գրում է Meduza-ն։

«Մյուս կողմից, սակայն, մենք ձեզ բազմիցս ասել ենք, որ նման հանդիպումն ակնհայտորեն բոլորի շուրթերին է»,- հավելել է Պեսկովը։

Կրեմլը, ըստ Պուտինի մամուլի քարտուղարի, կարծում է, որ նման հանդիպումը «իհարկե անհրաժեշտ է», բայց այն պետք է «համապատասխան կերպով  նախապատրաստվի»։

«Դա պահանջում է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև շփումների շարունակություն, որոնք սկսվել են և ներկայումս շարունակվում են, սակայն առայժմ այս հարցի վերաբերյալ որևէ կոնկրետ բան չկա»,- ասել է Պեսկովը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է մայիսի 15-16-ն այցելել Սաուդյան Արաբիա, Կատար և ԱՄԷ:

Ավելի վաղ Սաուդյան Արաբիայում անցկացվել էին Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների միջև բանակցություններ, որոնք առաջինն էին ռուսական զորքերի Ուկրաինա լիարժեք ներխուժման սկսվելուց ի վեր։ Պուտինը և Թրամփը պատերազմի սկսվելուց ի վեր մի քանի անգամ հեռախոսազրույց են ունեցել, սակայն  անձամբ չեն հանդիպել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի