Իմ անունից 400 000 դրամ վարկ են ձևակերպել, 9 մլն դրամ գումար են տարել. քաղաքացի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 17:07
ԱԺ ծեծկռտուքի առնչությամբ ՀԿ-ները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն
05.11.2026 | 17:07
Միակ անհանգստությունս` ուր էր Վազգեն Մանուկյանը. ՔՊ-ական պատգամավորը` Կարապետյանի տան հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:57
Վասակ Դարբինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:56
ԱՄՆ ուղևորվող ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավերը փոխել են իրենց երթուղիները
05.11.2026 | 16:48
Իրատեսական են ԵՄ-ին անդամակցության համար դիմելու Փաշինյանի նշած ժամկետները. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:44
5-ամյա երեխան ընկել է շենքի 3-րդ հարկից և մահացել․ վարույթ է նախաձեռնվել
05.11.2026 | 16:39
Կրեմլը դեռևս չի պլանավորում Պուտինի և Էրդողանի միջև հեռախոսազրույց
05.11.2026 | 16:30
«Հայէկոնոմբանկ»-ն արձագանքում է Մհեր Արմենիայի մեղադրանքներին․«բազմիցս հնարավորություն է տրվել կատարել ստանձնած պարտավորությունները և կարգավորել խնդիրը»
05.11.2026 | 16:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:21
Բրազիլիայում կարմիր քարտերի համաշխարհային ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:13
Էրդողանը հայտարարել է, որ դեռ վաղ է գնահատել ԱՄՆ միջանկյալ ընտրությունների ազդեցությունը թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա
05.11.2026 | 16:02
Ռուսաստանը համաձայնել է Իրանին մատակարարել 90 հրթիռային արձակման կայանք, որոնք օգտագործում է Ուկրաինայի դեմ պատերազմում․ FT
05.11.2026 | 15:51
Եթե ակնկալում եք` ես ստանձնեմ հանձնառություն, որ վթար չի լինի, իրատեսական չի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:37
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 15:34
Հայաստանը Չինաստանին է հանձնել սահմանն ապօրինի հատելը կազմակերպելու համար հետախուզվող անձի
Բոլորը

Ֆինանսական զեղծարարություններից տուժած մի խումբ քաղաքացիներ այսօր հերթական բողոքի ակցիան իրականացրին Կենտրոնական բանկի շենքի դիմաց։ Տուժած քաղաքացիներից մեկը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ իր անունից 400 000 դրամ վարկ են ձևակերպել, բացի այդ 9 մլն 800 հազար դրամ էլ գումար են տարել հաշվեհամարից։

«Դատա՞րկ է էս շենքը մեկն իջնի պատասխան տա։ Մեր հարկերի հաշվին են էս կառույցներն աշխատում։ Մեկը չկա իջնի մեզ պատասխան տա։ Մեկ տարի առաջ եմ տուժել, իմ գործը քննչականում է, բայց մեկ քայլ առաջ չի գնացել»,- վրդովվեց բողոքի ակցիայի մասնակիցը։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում զեղծարարությունների զոհ դարձած քաղաքացիները մի շարք բողոքի ակցիաներ են իրականացրել ՀՀ կառավարության, ԿԲ-ի, ինչպես նաև տարբեր բանկերի գլխավոր գրասենյակների դիմաց։ Նրանք դժգոհում են, որ իրենց անուններով տարբեր չափերի կեղծ վարկեր են ձևակերպվել, անձնական հաշիվներից գումարի հափշտակություն է արվել։

Քաղաքացիները բողոքում են՝ թեպետ քրեական վարույթներ են նախաձեռնված և պարզ է, որ իրենք զեղծարարության զոհ են, սակայն բանկերը պահանջում են կատարել պարտավորությունները և վճարել ձևակերպված վարկերի դիմաց։

Մանրամասները՝ տեսանյութում։