Իսրայելի պաշտոնյաները կարծում են, որ Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունները պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ կշարունակվեն։ Այս մասին գրել է Jerusalem Post-ը։ Միաժամանակ, պարբերականի զրուցակիցները կարծիք են հայտնել, որ հնարավոր չէ համաձայնության գալ անկլավում պահվող ողջ մնացած իսրայելցիների ցուցակի բացակայության պայմաններում։ Ըստ աղբյուրի՝ միջնորդները ճնշում են գործադրում ՀԱՄԱՍ-ի վրա, սակայն սպանված առաջնորդ Յահյա Սինվարի կրտսեր եղբայրը՝ Մուհամմեդ …

