Շիրակի մարզպետարանի նախկին վարչության պետը կաշառք ստանալու համար դատապարտվել է 5 տարի ժամկետով ազատազրկման

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Հակակոռուպցիոն դատարանի դատավճռով՝ Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նախկին պետ Հ.Կ.-ն դատապարտվել է 5 տարի ժամկետով ազատազրկման. նրա նկատմամբ նշանակվել է նաև լրացուցիչ պատիժ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկումը՝ 5 տարի ժամկետով

Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2024 թվականի հունիսի 17-ին Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նախկին պետ Հ.Կ.-ն մարզպետարանի ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ներից մեկի տնօրեն Ն.Խ.-ից պահանջել և անձամբ ստացել է 1 միլիոն 552 հազար դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլար կաշառք՝ Ն.Խ.-ի կողմից վերոնշյալ պաշտոնում պաշտոնավարումը դադարելուց հետո, նույն ՊՈԱԿ-ի վարչատնտեսական մասի համակարգողի պաշտոնում նշանակելուն նպաստելու համար: Ն.Խ.-ն 2024 թվականի օգոստոսի 9-ին նշանակվել է ՊՈԱԿ-ի վարչատնտեսական մասի համակարգողի պաշտոնին:

Բացի այդ, Հ.Կ.-ն նույն ՊՈԱԿ-ի ուսուցչուհի Ա.Մ.-ին ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարի պարտականությունների կատարողի պաշտոնին առաջադրելու և նշանակելուն նպաստելու համար Ն.Խ.-ի միջոցով պահանջել է 582 հազար դրամին համարժեք 1500 ԱՄՆ դոլար: Հ.Կ.-ն ստացել է 388 հազար դրամին համարժեք 1000 ԱՄՆ դոլարը, իսկ գումարի մյուսը մասը պայմանավորվել է ստանալ նշանակումից հետո: Ա.Մ.-ն 2024 թվականի օգոստոսի 14-ին նշանակվել է ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարողի պաշտոնին:

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Հ.Կ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (խոշոր չափերով կաշառք ստանալը) (2 դրվագ), Ն.Խ.-ի նկատմամբ՝ 436-րդ հոդվածի 1-ին մասով (կաշառք տալը), 437-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կաշառքի միջնորդությունը) և Ա.Մ.-ի նկատմամբ՝ 436-րդ հոդվածի 1-ին մասով:

2024 թվականի հոկտեմբերի 25-ին քրեական վարույթը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան:

Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի ապրիլի 18-ին կայացրել է մեղադրական վերդիկտ:

Դատարանի վճռով՝ Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նախկին պետ Հ.Կ.-ն դատապարտվել է 5 տարի ժամկետով ազատազրկման, նրա նկատմամբ նշանակվել է նաև լրացուցիչ պատիժ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելը՝ 5 տարի ժամկետով, Ն.Խ.-ի նկատմամբ նշանակվել է ազատազրկում՝ 1 տարի 7 ամիս ժամկետով (սահմանվել է փորձաշրջան 2 տարի 6 ամիս ժամկետով), Ա.Մ.-ի նկատմամբ նշանակվել է ազատազրկում՝ 1 տարի ժամկետով (սահմանվել է փորձաշրջան՝ 2 տարի 6 ամիս ժամկետով):

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով