Ուրիշ երկրներում ձվերով հարվածում են, յոգուրտից ինչո՞ւ են նեղվում. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 15:51
Եթե ակնկալում եք` ես ստանձնեմ հանձնառություն, որ վթար չի լինի, իրատեսական չի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:37
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 15:34
Հայաստանը Չինաստանին է հանձնել սահմանն ապօրինի հատելը կազմակերպելու համար հետախուզվող անձի
05.11.2026 | 15:23
Հարի Քեյնը նոր պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:21
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 15:15
Չեմ պատրաստվում այդ իրավիճակի հետ համակերպվել. Փաշինյանը` բանակային մահերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:10
Փաշինյանն Թուրքիա կմեկնի // Խուդաթյանը՝ Ուշիի վթարի հատվածի գծանշման մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 15:01
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կարող է փոխարինել ԽՍՀՄ-ում ծնված Սերջիո Գորը
05.11.2026 | 15:00
Ռոնալդուն հայտարարեց Պորտուգալիայի հավաքականից հեռանալու մասին
05.11.2026 | 14:52
Երևանում 793 մլն դրամ գնահատված մանկապարտեզը գրավադրվել է ընդամենը 50 մլն դրամով․ Դատախազությունը դիմել է դատարան
05.11.2026 | 14:42
Վիլեն Գաբրիելյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 14:41
ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:35
Ռումբի սպառնալիքի պատճառով Դուբլին-Հռոմ չվերթը վայրէջք է կատարել Ֆրանսիայում
05.11.2026 | 14:26
Ֆրանսիայում համազգային գործադուլ է սպասվում․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց․ երկրում տեղակայվել է շուրջ 70,000 ոստիկան
05.11.2026 | 14:21
Ուժայինների ղեկավարներն ԱԺ-ում են․ Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Այո՛, դա սադրանք էր Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի կողմից, որովհետև նա, ամենայն լրջությամբ, հարցազրույցում ասում է, որ լավ է արել՝ հայհոյել է։ Իրենք ոչ մի քայլ չեն նախաձեռնել, որպեսզի պետական պաշտոն զբաղեցնող անձը լկտի պահվածքի համար ներողություն խնդրի, և, հետևաբար, այդ սադրանք հրահրողն ինքն է՝ թաղապետը»,- Factor TV-ին տված հարցազրույցում ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը՝ անդրադառնալով Տիգրան Ավինյանի և Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի այն գնահատականին, որ ապրիլի 30-ին թաղապետարանում տեղի ունցածը սադրանք էր։

«Իրենք նոր տեխնոլոգիա են կիրառում՝ սուտ են խոսում, հետո սկսում են դա հերքել։ Եթե իրենք քաղաքական առումով այդքան հասուն էին, մեկ օր ժամանակ էի տվել, որպեսզի թաղապետը հայհոյանքների համար ներողություն խնդրեր։ Այդ պահվածքն արդարացնելն անընդունելի է։ Մեր ակցիան քաղաքական էր, որը ողողված էր իրենց բառամթերքով։ Ուրիշ երկրներում ձվերով են հարվածում, մեր մոտ ուղղակի յոգուրտով ակցիա էր․ ժողովրդավար երկրում դրանից նեղվելը ո՞րն է»,- ասաց Մեսրոպ Մանուկյանը։

Հիշեցնենք, որ ավագանու անդամն ու բլոգեր, ակտիվիստ Արթուր Չախոյանը Նորքի թաղապետարանի ծեծկռտուքից մեկ օր առաջ թաղապետարանում ակցիա էին իրականացրել՝ հրապարակելով թաղապետի հետ խոսակցության հայհոյախառն ձայնագրությունը և նրա լուսանկարի վրա յոգուրտ լցնելով։ Այս ակցիայի համար Չախոյանին ու Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանության հատկանիշներով։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կատարվածից միայն 5 օր անց դատապարտեց թաղապետի մասնակցությամբ ծեծռտուքը։

«Բռնության որևէ ձև՝ լինի ֆիզիկական, խոսքով, թե սադրանքով, մեզ համար անընդունելի է։ Երևանի քաղաքապետարանի յուրաքանչյուր աշխատակից, մասնավորապես, վարչական շրջանի ղեկավարները, ովքեր Երևանի քաղաքապետի ներկայացուցիչներն են տվյալ վարչական շրջանում, պարտավոր են ցուցաբերել զսպվածություն կյանքի բոլոր պարագաներում»,- գործակարգավարական երեկվա նիստում ասաց Ավինյանը։

Քաղաքապետը կատարվածը սադրանք որակեց, ասաց՝ ինքը դատավորի դեր չի ստանձնի՝ ապավինելով նախաձեռնված քրեական վարույթի ընթացքին։

«Այո՛, դա սադրա՛նք է, այդտեղ կա սուտ, եղել են վիրավորանքներ, բայց, ամեն դեպքում, ամեն օր ինչ-որ մեկն ինձ վիրավորում է, ի՛նձ, բոլորի՛ս, թևներս չենք քշտում, գնում իրենց ծեծելու։ Դա մեր վարքականոնը չէ, դա չի կարող լինել մեր վարքականոնը, դատարանը կորոշի՝ ով է ճիշտ, ով՝ սխալ»,- ընդգծեց քաղաքապետը։

Նշենք, որ Նոր Նորքի թաղապետն ու թաղապետարանի երեք աշխատակիցներ մեղադրյալ են մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթով։ Երկու քրեական վարույթներով բոլոր 6 մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան