Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի նախագահը ծաղկեպսակ է դրել հուշահամալիրի մոտ, ծաղիկներ խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։ Գերմանիայի նախագահին ուղեկցել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

