Կոլապս Մոսկվայի օդանավակայաններում․ ԱԹՍ-ների հարձակման պատճառով տասնյակ չվերթներ չեղարկվել կամ հետաձգվել են․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.09.2026 | 09:32
Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը Բիշքեկում քննարկել են խաղաղության օրակարգը
31.08.2026 | 23:00
Երևանում տեղադրվել է COP17-ի մեկնարկի հետհաշվարկի խորհրդանիշը
31.08.2026 | 22:44
Սեպտեմբերի 1-ին Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
31.08.2026 | 22:30
«Կանխարգելիչ միջոց». ինչո՞ւ է Իլհամ Ալիևը խստացնում երկրում բռնաճնշումները․ BBC-ի անդրադարձը
31.08.2026 | 22:13
Այդ մարդասպանին պետք է կանգնեցնել, նա մարդկության ընդհանուր թշնամին է․ Ֆիդանը՝ Նեթանյահուի մասին
31.08.2026 | 21:57
Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը ձերբակալվել է
31.08.2026 | 21:47
Փորձել է լվացքը հավաքել, բայց հայտնվել ներքևի հարկի պատշգամբում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 21:34
Մեսին հայտարարեց Արգենտինայի հավաքականում կարիերան ավարտելու մասին
31.08.2026 | 21:19
Փաշինյանը Բիշքեկում ներկա է եղել Համաշխարհային քոչվորական 6-րդ խաղերի պաշտոնական բացման արարողությանը
31.08.2026 | 20:57
Ադրբեջանը կողմ է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի խաղաղ լուծմանը․ Ալիևն ու Փեզեշքիանը հանդիպել են
31.08.2026 | 20:45
ՌԴ-ն վտանգավոր լծակներ ունի ՀՀ-ի դեմ, բայց ԵՄ-ն ունի ռեսուրսներ՝ ճգնաժամի դեխպքում մեզ աջակցելու․ Կոնստանտին Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:37
Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կարճ հանդիպում են ունեցել Բիշքեկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:30
Նետված քարեր, ինքնավնասման սպառնալիք, տնակի քանդման չստացված փորձ․ ինչ էր կատարվում Շիրակի փողոցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:22
Բիշքեկում Պուտինը շփում է ունեցել Ալիևների հետ
31.08.2026 | 20:14
ՊՍԺ-ի հարձակվողը տեղափոխվեց «Լիվերպուլ»
Բոլորը

Ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը զգուշացրել է ուղևորներին չվերթների հնարավոր չեղարկման  մասին Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում թռիչքների գիշերային սահմանափակումներից հետո։ Այս մասին ասվում  է ընկերության հաղորդագրության մեջ, փոխանցում է Meduza-ն։

Լույս մայիսի 7-ի գիշերը Շերեմետևո օդանավակայանը երկու անգամ դադարեցրել է թռիչքները՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման սպառնալիքի պատճառով։ Սահմանափակումները ուժի մեջ են եղել  01:00-ից մինչև 04:07-ը։ «Աէրոֆլոտի» որոշ չվերթներ վերաուղղորդվել են այլընտրանքային օդանավակայաններ կամ հետաձգվել։ Մայիսի 6-ի երեկոյան սահմանափակումներ են մտցվել նաև Մոսկվայի այլ օդանավակայաններում՝ Դոմոդեդովոյում, Վնուկովոյում և Ժուկովսկիում։

Ավիաընկերությունը հայտարարել է, որ «հնարավոր են որոշ չվերթների հարկադիր չեղարկումներ կամ միավորումներ» և խորհուրդ է տվել հետևել «Աէրոֆլոտի» կայքի տեղեկատվությանը։

Նմանատիպ միջոցառումների մասին հայտարարել է նաև «Ռոսիա ավիաուղիներ»-ը Ավիաընկերության հայտարարության մեջ ասվում է, որ Շերեմետևո, Վնուկովո և Նիժնի Նովգորոդ օդանավակայաններում ժամանման և մեկնման սահմանափակումների պատճառով որոշ չվերթներ վերաուղղորդվել են այլընտրանքային օդանավակայաններ կամ ուշացել են։ Այս առումով, «հնարավոր են որոշ չվերթների հարկադիր չեղարկումներ կամ միավորումներ»։

Ավիաընկերության առցանց տախտակի տվյալներով՝ «Աէրոֆլոտ»-ը չորեքշաբթի՝ մայիսի 7-ին, չեղարկել է Մոսկվայից 52 և մայրաքաղաքի ուղղությամբ ևս 54 չվերթ։ Ընդհանուր առմամբ, Մոսկվայից/դեպի 140-ից ավելի չվերթ է հետաձգվել։ Խոսքը «Աէրոֆլոտի» սեփական չվերթների մասին է Շերեմետևոյից և «Ռոսիա ավիաուղիներ»-ի չվերթների մասին Վնուկովոյից։

«Պոբեդա» ավիաընկերությունն էլ հայտարարել է, որ օդանավակայաններում  ահմանափակումների պատճառով «ստիպված է չեղարկել մայիսի 6-ին և 7-ին նախատեսված որոշ չվերթներ»։ Բացի այդ, ընկերությունը նշել է, որ հնարավոր են ուշացումներ և այլընտրանքային օդանավակայաններ տեղափոխումներ։

Տելեգրամ ալիքներն էլ հաղորդում են, որ «Շերեմետևո»-ի տեղեկատվական սեղանների առջև հերթեր են գոյացել, քանի որ ուղևորները փորձել են  ստանալ իրենց չվերթների վերաբերյալ թարմացված տեղեկատվություն, փոխել կամ վերադարձնել տոմսերը։ Վնուկովոյում տասնյակ չվերթներ են հետաձգվել, իսկ մոտ 50-ը՝ չեղարկվել։ Ուղևորները մի քանի ժամ սպասել  են թռիչքներին։

Մոսկվա մեկնող որոշ չվերթներ վերաուղղորդվել են դեպի Սանկտ Պետերբուրգի Պուլկովո օդանավակայան։ Baza տելեգրամ ալիքը գրում է, որ Դուբայ-Մոսկվա (Դոմոդեդովո) Emirates չվերթի ուղևորներին, որը վայրէջք էր կատարել Պուլկովոյում, վեց ժամ թույլ չեն տվել իջնել ինքնաթիռից, «իսկ հետո նրանց պարզապես խնդրել են ինքնուրույն հասնել Մոսկվա»։ Անթալիա-Մոսկվա չվերթի ուղևորները պատմել են, որ Սանկտ Պետերբուրգում ինքնաթիռից դուրս գալուն սպասել են ավելի քան յոթ ժամ։ Ըստ Baza-ի՝ ինքնաթիռում գիշերել են նաև Uzbekistan Airways-ի Տաշքենդ-Մոսկվա և Aeroflot-ի Չելյաբինսկ-Մոսկվա չվերթների ուղևորները, որոնք վերաուղղորդվել էին դեպի Պուլկովո:

Դուբայից Մոսկվա մեկնող «Աէրոֆլոտ»-ի ինքնաթիռը, որը պետք է վայրէջք կատարեր «Շերեմետևո» օդանավակայանում, վերաուղղորդվել է դեպի Կազան։ Ուղևորների խոսքով՝ թռիչքի ժամանակ հրամանատարը հայտարարել է, որ ինքնաթիռը արտակարգ վայրէջք կկատարի Կազանում՝ վառելիք լցնելու համար՝ Շերեմետևոյում հայտարարված «Կովյոր» պլանի պատճառով։ Ինքնաթիռը վայրէջք է կատարել և, ուղևորներից մեկի խոսքով՝ երկու ժամ կանգնած մնացել կայանատեղիում։ Այնուհետև անձնակազմի հրամանատարը հայտարարել է, որ ավտոբուսը բոլոր ուղևորներին «անորոշ ժամանակով» կտեղափոխի հյուրանոց։ Սակայն, ականատեսների վկայությամբ, ուղևորներին, ի վերջո, թողել են օդանավակայանի սպասասրահում։

Հյուսիս-արևմտյան տրանսպորտային դատախազությունը հայտնել է, որ 74 ինքնաթիռ վերահասցեագրվել է Պուլկովո։

Մայիսի 6-ի երեկոյան և մայիսի 7-ի գիշերը Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը մի քանի անգամ հայտնել էր, որ ՌԴ  մայրաքաղաքի ուղղությամբ թռչող ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումները հետ են մղվել։

Մոսկվայի օդանավակայաններից բացի, մայիսի 7-ի գիշերը սահմանափակումներ են մտցվել նաև Կազանի, Նիժնեկամսկի և Կիրովի օդանավակայաններում։ Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գիշերը հարձակվել էին նաև Մորդովիայի, Տուլայի և Յարոսլավլի մարզերի վրա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի