Մինչ միջազգային հանրությունը կոչ է անում կանխել սրացումը, Բաքուն դատապարտում է Պակիստանի դեմ Հնդկաստանի ռազմական գործողությունները

Լուրեր

27.04.2026 | 09:45
ԱՄՆ վիզաների վերաբերյալ տեղեկությունը պետք է ստուգել միայն պաշտոնական հարթակներում․ դեսպանություն
27.04.2026 | 09:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
26.04.2026 | 21:21
Իրավիճակը Մալիում․ մահացել է պաշտպանության նախարարը, երկրում թեժ մարտեր են
26.04.2026 | 19:53
Արարատ Միրզոյանը կհանդիպի Ֆրանսիայի ԱԳ նախարարին
26.04.2026 | 19:14
Արսեն Հարությունյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
26.04.2026 | 18:54
Գերմանիայում հետաքննում են ընդդեմ Բունդեսթագի կազմակերպված ֆիշինգային հարձակումները՝ Signal-ի միջոցով
26.04.2026 | 17:56
Վարազդատ Լալայանը Հայաստանի երրորդ ոսկե մեդալը նվաճեց ծանրամարտի ԵԱ-ում
26.04.2026 | 17:39
Իսպանիայում ՀՀ դեսպանը վարչապետի անունից ստացել է 2026-ի «Գերնիկա» մրցանակը
26.04.2026 | 16:24
Մոտենում է հերթական ցիկլոնը, այն ՀՀ կներթափանցի այսօր ուշ երեկոյան․ Գագիկ Սուրենյան
26.04.2026 | 15:53
Վթարային ջրանջատում Արմավիրի և Կոտայքի մարզերում
26.04.2026 | 15:21
Իվետա Մուկուչյանի լուսանկարը կեղծվել է. կախազարդն իրականում խաչի տեսքով է
26.04.2026 | 14:53
«Հայաստանը՝ աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում. մեծամասշտաբ միջոցառումներն անցել են առանց միջադեպերի». ՆԳՆ
26.04.2026 | 14:38
Ծանրորդ Տաթև Հակոբյանն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան․ նա մրցահարթակին թողեց մարզակոշիկները
26.04.2026 | 14:19
Կվերականգնվի 19-րդ դարի «Քարակարմունջ» կամուրջը
26.04.2026 | 13:50
Պլանային ջրանջատում Սյունիքում
Բոլորը

Ադրբեջանը մտահոգություն է հայտնում  Հնդկաստանի ու Պակիստանի միջև լարվածության հետագա սրման կապակցությամբ։  Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Մենք դատապարտում ենք Պակիստանի Իսլամական Հանրապետության վրա ռազմական հարձակումները, որոնք հանգեցրել են խաղաղ բնակիչների մահվան և վիրավորման: Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում Պակիստանի ժողովրդին, ցավակցություն ենք հայտնում անմեղ զոհերի ընտանիքներին և մաղթում ենք շուտափույթ ապաքինում վիրավորներին»,-ասվում է հայտարարության մեջ։

Բաքուն կոչ է անում «բոլոր կողմերին ցուցաբերել զսպվածություն և լուծել հակամարտությունը դիվանագիտական ​​ճանապարհով»։

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն էլ իր հերթին հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մուհամմադ Իսհակ Դարի հետ։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Պակիստանի և Հնդկաստանի միջև զարգացումները։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն զրուցել է Հնդկաստանի և Պակիստանի իր գործընկերների հետ՝ խրախուսելով երկու կողմերին էլ մասնակցել քննարկումներին՝ սրվող ռազմական բախումը կարգավորելու համար, երեքշաբթի օրը հայտարարել է Սպիտակ տունը։

«Նա կոչ է անում Հնդկաստանին և Պակիստանին վերաբացել իրենց առաջնորդների միջև հաղորդակցության ուղին՝ իրավիճակը լիցքաթափելու և հետագա սրումը կանխելու համար», – ասել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Բրայան Հյուզը Հնդկաստանի կողմից Պակիստանում ավիահարվածներ հասցնելուց հետո։

Ֆրանսիան կոչ է արել Հնդկաստանին և Պակիստանին զսպվածություն ցուցաբերել։

«Մենք հասկանում ենք Հնդկաստանի ցանկությունը՝ պաշտպանվելու ահաբեկչության արհավիրքից, բայց մենք ակնհայտորեն կոչ ենք անում և՛ Հնդկաստանին, և՛ Պակիստանին զսպվածություն ցուցաբերել՝ սրացումից խուսափելու և, իհարկե, քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար», – TF1 հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի  արտգործնախարար Ժան-Նոել Բարոն՝ հավելելով․

«Ես չեմ կարծում, որ որևէ մեկը շահագրգռված է Հնդկաստանի և Պակիստանի միջև երկարատև առճակատմամբ», – ասել նա՝ նշելով, որ կխոսի Հնդկաստանի և Պակիստանի իր գործընկերների հետ։

Չինաստանը ևս  մտահոգություն հայտնել է Հնդկաստանի կողմից Պակիստանի վրա իրականացված հարվածների կապակցությամբ և կոչ արել երկու երկրներին զսպվածություն ցուցաբերել։

«Մենք կոչ ենք անում և՛ Հնդկաստանին, և՛ Պակիստանին առաջնահերթություն տալ խաղաղությանը և կայունությանը, մնալ հանգիստ և զուսպ և խուսափել այնպիսի գործողություններից, որոնք էլ ավելի կբարդացնեն իրավիճակը», – ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը։

ՌԴ ԱԳՆ-ն էլ իր խոր մտահոգությունն է հայտնել Հնդկաստանի և Պակիստանի միջև ռազմական բախման սրմամբ։

«Մենք խորապես մտահոգված ենք Հնդկաստանի և Պակիստանի միջև ռազմական բախման սրմամբ՝ Փահալգամ քաղաքի մոտ տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո։ Ռուսաստանը վճռականորեն դատապարտում է ահաբեկչական գործողությունները, դեմ է դրանց ցանկացած դրսևորման և ընդգծում է ամբողջ միջազգային հանրության ջանքերը միավորելու անհրաժեշտությունը՝ այս չարիքի դեմ արդյունավետ պայքարի համար», – ասվում է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։

Մոսկվան  կոչ է անում ներգրավված կողմերին զսպվածություն ցուցաբերել՝ տարածաշրջանում իրավիճակի հետագա վատթարացումը կանխելու համար։

«Մենք հույս ունենք, որ Նյու Դելիի և Իսլամաբադի միջև առկա տարաձայնությունները կլուծվեն խաղաղ ճանապարհով՝ քաղաքական և դիվանագիտական ​​միջոցներով՝ երկկողմանի հիմունքներով՝ համաձայն 1972 թվականի Սիմլայի համաձայնագրի և 1999 թվականի Լահորի հռչակագրի դրույթների», – ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝ Հնդկաստանը  նախօրեին հայտարարել էր, որ «Սինդուր» ռազմական գործողությունն է սկսել Պակիստանի դեմ՝ հարված հասցնելով «ահաբեկչական ենթակառուցվածքներին» ինչպես Պակիստանում, այնպես էլ Իսլամաբադի  կողմից կառավարվող Քաշմիրում։

«Այս քայլերը ձեռնարկվել են Փահալգամի բարբարոսական ահաբեկչությունից հետո, որի հետևանքով սպանվել է Հնդկաստանի 25  և Նեպալի 1 քաղաքացի»,- ասվում է Հնդկաստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:

Բացի այդ՝ Պակիստանն ու Հնդկաստանը հայտնել են  փոխադարձ ռազմական հարվածների հետևանքով զոհերի ու վիրավորների մասին

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի