Փլանթը Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում է արդեն վեց տարի։ Նրան և ապաստարանի մյուս արջերին այցելության են եկել Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչներն ու բնապահպանության ոլորտի մասնագետները։ Այցը տեղի է ունեցել Կենսաբազմազանության միջազգային շաբաթվա շրջանակում՝ նպատակ ունենալով ցույց տալ մարդ-վայրի բնություն հակամարտության խնդրի հրատապությունը և վեր հանել լուծման հնարավոր ուղիները։ «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը» ներկայացրեց …

