ԶԻՆԱՊԱՀ-ի կայքում հրապարակվել են շուրջ 4300 զոհված զինվորների անուններ և ձևավորվել է էլեկտրոնային հուշամատյան։ Այս մասին ԶԻՆԱՊԱՀ-ի տարեկան ասուլիսի ընթացքում ասաց հիմնադրամի հանրային կապերի և հաղորդակցության տնօրեն Նարինե Գալստյանը՝ ներկայացնելով «Հիշում ենք» զոհված զինծառայողների ճանաչման և հարգանքի տուրքի մատուցման նախագիծը։ «Շնորհակալ եմ ծրագրի իրականացմանը մասնակցած յուրաքանչյուր աշխատակցի, որոնք իսկապես հսկայական և ծանր աշխատանք են կատարել …

