Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանն այսօր միջնորդեց վերացնել Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը: Ըստ Հակոբյանի՝ քննիչը Սարգսյանի նկատմամբ բացակայելու արգելք խափանման միջոցն ընտրելիս նշել է, որ առկա է թաքնվելու ռիսկ, սակայն որոշումը որևէ կերպ չի հիմնավորել։ Փաստաբանի խոսքով՝ եթե անգամ մի կողմ թողնենք նախաքննության փուլը, ապա այժմ, երբ գործն արդեն …

