Հայաստանի աշխատանքն ԱՊՀ-ում երկուստեք շահավետ է՝ այն օգուտ է տալիս և՛ երկրին, և՛ միությանը։ Այսպես է պատասխանել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կազմակերպությունում Երևանի դերի մասին հարցին՝ այլ ձևաչափերում աշխատելու դժվարությունների ֆոնին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Մեր հայ գործընկերները դադարեցրել են իրենց մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Այնուամենայնիվ, Հայաստանը դեռևս շատ կարևոր մասնակից է և՛ ԵՏՄ-ում, և՛ ԱՊՀ-ում։ …