Հուլիսի 21-ին, ժամը 12:53-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ «Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 44-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» և «Mitsubishi» մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների կանչի …

