Երևանի պատասխանը Բաքվին․ՀՀ-ն չի քննարկելու որևէ տարբերակ առանց փոխադարձության սկզբունքի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.12.2025 | 21:50
Անկարայում ԱՄՆ դեսպանը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի հարաբերություններից է խոսել
05.12.2025 | 21:37
Մյասնիկյան պողոտայում մեքենա է այրվել
05.12.2025 | 21:26
Բաքվում հորդառատ անձրևները հեղեղումներ են առաջացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 21:14
Առողջության համընդհանուր ապահովագրություն․ նախագահը քննարկել է ոլորտի խնդիրներն ու լուծումները
05.12.2025 | 21:00
Ով ասում է՝ վարչապետը ճիշտ արեց, թող պատրաստ լինի՝ ԱԱԾ-ն գա իր տուն և հանձնարարություններ տա․ Լևոն Բարսեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 20:45
Կեղծ ԱԱԾ-ականներ, AI-ով գեներացված ձայն․ կիբերզեղծարարները հասել են պաշտոնյաներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 20:35
«Պայուսակում թմրանյութ են գցել, նկարն ուղարկել Viber-ով»․ մանրամասներ՝ արքեպիսկոպոսի շուրջ սկանդալից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 20:30
Գերմանիայի Բունդեսթագը հաստատել է Բունդեսվերի զորակոչի համակարգի բարեփոխումը
05.12.2025 | 20:20
Անցկացվել է ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն
05.12.2025 | 20:19
Բաքվում Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատավարությունը շարունակվել է փաստաթղթերի հրապարակմամբ
05.12.2025 | 20:09
ԱՄՆ-Վրաստան բիզնես ֆորումում ընդգծվել է TRIPP-ի կարևորությունը
05.12.2025 | 20:00
ԱԱԾ-ն վաղուց էր պետք օգտագործել, որ եկեղեցին իրեն թույլ չտար վիժեցնել խաղաղության գործընթացը․ Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 19:50
Տրվել է «Կասկադ» համալիրի անավարտ հատվածի վերակառուցման ծրագրի մեկնարկը
05.12.2025 | 19:39
Սիսակ Գաբրիելյանը՝ ՀՖՖ նախագահ դառնալու տեղեկությունների մասին
05.12.2025 | 19:27
Ներկայացվել է «Կասկադ» համալիրի վերակառուցման էսքիզը․ նախատեսվում է ստեղծել նոր մշակութային հանգույց
Բոլորը

Հայաստանի Հանրապետության տարածքը հատելիս մեր երկրի համապատասխան ծառայություններին չհանդիպելու որևէ տարբերակ չկա. վարչապետի մամուլի խոսնակն այսպես է արձագանքել Ադրբեջանի նախագահի հայտարարություններին։ 

«Հայաստանի Հանրապետությունը երբևէ որևէ մեկի հետ չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու Ադրբեջանի նախագահի նշած անվանաբանությունը և դրանից բխող տրամաբանությունը»,- «Արմենպրես» գործակալությանը մեկնաբանել է Նազելի Բաղդասարյանը։

Իլհամ Ալիևը նախօրեին Շուշիի մեդիա ֆորումի բացման ժամանակ հայտարարել էր, թե ադրբեջանական բեռները և Ադրբեջանի քաղաքացիները, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ով անցնելիս «պետք է չտեսնեն հայ սահմանապահների կամ որևէ մեկի երեսը»։

«Մենք չենք կարող վտանգել մեր ժողովրդի կյանքն ու առողջությունը, հետևաբար, ֆիզիկական շփում չպետք է լինի, պետք է լինեն երաշխավորված անվտանգության միջոցներ, որպեսզի մեր ժողովուրդը և բեռներն ազատորեն անցնեն։ Սա շատ օրինական պահանջ է»,- նշել էր Ալիևը։

Ըստ Ադրբեջանի նախագահի՝ այս հարցը քննարկվել է նաև Աբու Դաբիում կայացած վերջին հանդիպման ժամանակ։ Վարչապետի խոսնակը հերքել է՝ ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետությունը թե՛ Ադրբեջանի, թե՛ միջազգային մյուս գործընկերների հետ քննարկում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

«Ս/թ հուլիսի 10-ին Աբու Դաբիում և դրանից առաջ կամ դրանից հետո որևէ այլ տարբերակ Հայաստանի Հանրապետությունը չի քննարկել և չի քննարկելու։ Ադրբեջանի նախագահի ասածը, թե Ադրբեջանի քաղաքացիները չպետք է հանդիպեն հայկական սահմանապահ ծառայությանը, դուրս է տեղի ունեցած քննարկումների տրամաբանությունից։ Դա, ըստ էության, թաքնված տարածքային պահանջ է Հայաստանի Հանրապետության նկատմամբ, ինչը ընդունելի չի կարող լինել և հակասում է մինչև այս տեղի ունեցած բանակցությունների, համաձայնությունների ոգուն և տառին»,- ասել է Բաղդասարյանը։

Աբու Դաբիում կայացած Փաշինյան-Ալիև բանակցություններից հետո սա Ալիևի առաջին անդրադարձն էր։ Ուշագրավ է, որ երկկողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ երկու երկրների ԱԳՆ-ների հաղորդագրությունները նույնաբովանդակ էին։ Վարչապետ Փաշինյանը հուլիսի 16-ի մամուլի ասուլիսի ժամանակ էր խոսել հանդիպման մանրամասներից՝ ընդգծելով, որ Հայաստանի տարածք մուտք գործող, այդ թվում՝ տարանցիկ բեռները և քաղաքացիները պետք է անցնեն պարտադիր մաքսային և սահմանային հսկողություն՝ միջազգայնորեն ընդունված չափանիշներով։

«Լինելո՞ւ են, արդյոք, Հայաստանի սահմանապահներ՝ այո՛,  լինելու են»,- ընդգծել էր Նիկոլ Փաշինյանը։

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը նկատում է՝ Փաշինյանը խուսափում է անձամբ արձագանքել Ադրբեջանի նախագահին, փոխարենը տարբեր թեմաներով ակտիվ  գրառումներ է անում ֆեյսբուքում։

«Ալիևը հստակ արձանագրում է, որ ինքը թույլ չի տալու երրորդ երկրի ներկայություն իր տարածքում, իսկ դա նշանակում է, որ այդ սկզբունքը չի գործելու»,- նշում է Հայրապետյանը։

Փաշինյանը հուլիսի 16-ին հաստատեց, որ ապաշրջափակման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկները բանակցային սեղանին են և քննարկումներ են ընթանում:  Միևնույն ժամանակ, Փաշինյանն ասաց, որ պահպանվելու են Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության սկզբունքները։ 

Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է իր տարածքով ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, ինչպես նաև Ադրբեջանից դեպի երրորդ երկրներ և երրորդ երկրներից տրանսպորտային հաղորդակցությունը, այսօր նշել է վարչապետի խոսնակը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ այս ամենը պետք է տեղի ունենա երկու երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության լիարժեք հարգման և փոխադարձության սկզբունքով։ Նա ընդգծել է նաև, որ ՀՀ տարածքով անցնող վագոնները պետք է կապարակնքվեն՝ դրանցից մաքսանենգ ապրանքների արտանետումը բացառելու համար, իսկ տարանցման համար գոյություն ունեն միջազգայնորեն ընդունված վճարներ։

Խոսելով ադրբեջանական կողմում՝ մինչև Հայաստանի և Իրանի սահման երկաթուղու կառուցման մասին՝ Ալիևը նշել է, որ իրենք գրեթե ավարտում են երկաթուղու շինարարությունը, հավանաբար, մեկ տարուց էլ պակաս ժամանակում երկաթուղու ադրբեջանական հատվածը կառուցված կլինի։ Նա նշել է, թե վերջին հինգ տարիներին հայկական կողմից որևէ աշխատանք չի տարվել, այդ հարցը, իբր, դիտավորյալ հանվում է օրակարգից։ 

«Հայաստանի՝ երբևէ տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունները զրոյին մոտ են։ Եթե Հայաստանը շարունակի խոչընդոտել գործընթացը, ապա կհայտնվի ոչ միայն տրանսպորտային մեկուսացման մեջ, որն արդեն ունի, այլև որոշ չափով՝ քաղաքական մեկուսացման մեջ»,- հայտարարել է Իլհամ Ալիևը։

Վարչապետի խոսնակը հերքել է նաև այս մեղադրանքները՝ ընդգծելով, որ Ադրբեջանում կառուցվող երկաթուղին ունի նաև ներքին նշանակություն։

«Հայաստանի Հանրապետությունը Սյունիքի մարզում 42 կմ երկարությամբ երկաթուղի կառուցելու շարժառիթ կունենա միայն Ադրբեջանի հետ համաձայնության պարագայում, քանի որ այդ երկաթուղին առանց Ադրբեջանի հետ համաձայնության չի կարող օգտագործվել նույնիսկ Հայաստանի ներքին բեռնափոխադրումների համար։ Այնպես որ, տարածաշրջանային հաղորդակցության ապաշրջափակումը օրակարգից հանելու՝ Հայաստանին ուղղված մեղադրանքը հիմնավոր չէ»,- նշել է վարչապետի խոսնակը։

Նազելի Բաղդասարյանն ընդգծել է նաև, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագծով նախատեսված հաղորդուղիների համար անվտանգության լրացուցիչ մեխանիզմներ են նախատեսվել, ներառյալ՝ ՀՀ ԱԱԾ կազմում այդ նպատակով հատուկ ստորաբաժանման ստեղծումը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան