Բանգլադեշի ռազմաօդային ուժերի ուսումնական ինքնաթիռը վթարվել է քոլեջի տարածքում․ առնվազն 19 մարդ է զոհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
Բոլորը

Բանգլադեշի ռազմաօդային ուժերի ուսումնական ինքնաթիռի վթարի հետևանքով, որը տեղի է ունեցել մայրաքաղաք Դաքքայում, զոհվել է առնվազն 19 մարդ։ Այս մասին  հայտնել է հրշեջ ծառայության պաշտոնյան, գրում է Reuters-ը։

Ավելի քան 50 մարդ, այդ թվում՝ երեխաներ և մեծահասակներ, հոսպիտալացվել են այրվածքներով, լրագրողներին հայտնել է Այրվածքների և պլաստիկ վիրաբուժության ազգային ինստիտուտի բժիշկը։

Չինաստանում արտադրված F-7 BGI ինքնաթիռը բախվել է Ուտտարա շրջանում գտնվող Մայլսթոուն դպրոցի և քոլեջի տարածքին, երբ ուսանողները դասի էին։

Զինվորականները հայտնել են, որ ինքնաթիռը թռիչք է կատարել տեղական ժամանակով 13:06-ին և կարճ ժամանակ անց վթարի է ենթարկվել՝ անմիջապես բռնկվելով։ Պատճառը դեռևս պարզ չէ։ Սա Բանգլադեշի մայրաքաղաքում վերջին ժամանակների ամենամահացու օդային աղետն է։

Տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ զոհերի մեծ մասն ուսանողներ են։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի