Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական համալիրում իֆթարի ընթրիքի (երեկոյան սննդի ընդունում ռամադան ամսին) ժամանակ հանդիպել է երկրի կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներին։ Թուրքիայի նախագահականի հաղորդակցության վարչության հրապարակած լուսանկարներից հետևում է, որ միջոցառմանը մասնակցել է նաև Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը։ Ընթրիքին մասնակցել է նաև Սոմալիի նախագահ Հասան Շեյխ Մուհամուդը, որն այցով գտնվում է Թուրքիայում։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի …

