Իրանը չի հրաժարվի իր միջուկային ծրագրից․ Արաղչի

Լուրեր

22.05.2026 | 23:50
Անդրանիկ Թևանյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով
22.05.2026 | 23:30
Գորիսում «Լաստիխութ» կոչվող տարածքում երեխաներ են մոլորվել. փրկարարները հայտնաբերել են նրանց
22.05.2026 | 23:17
ԿԸՀ-ն բավարարել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունները
22.05.2026 | 23:01
Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է «Ջերմուկ» հանքային ջրի ներմուծումն ու վաճառքը
22.05.2026 | 22:42
Կբացվի գորգերի թանգարան. բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսյանը Հայաստանին է նվիրաբերել իր անձնական հավաքածուն
22.05.2026 | 22:28
Մայիսի 25-ին մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.05.2026 | 22:13
«Վերջին զանգի» միջոցառումների ընթացքում հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 173 մեքենա, որոնցից 74-ը վարել են անչափահասներ. ՆԳՆ
22.05.2026 | 22:00
Իշխանությունը հերքում է, ընդդիմությունը՝ պնդում. «300 հազար ադրբեջանցիների» թեման և նախընտրական քարոզարշավը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 21:52
«Առաջարկություն են արել», «Ասա` ով, եթե չասեցիր․․․». Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 21:48
Օվերչուկը զգուշացնում է՝ «Հայաստանը կարող է մաքսատուրքեր ստանալ», եթե որոշի միանալ ԵՄ-ին
22.05.2026 | 21:36
12-ամյա Լինա Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած
22.05.2026 | 21:30
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃ․ Ինչպե՞ս կարող են երիտասարդները ճեղքել «հին դեմքերի» քաղաքական դաշտը
22.05.2026 | 21:13
Գյումրիի սրտում՝ ավելի հարմարավետ պայմաններով․ ՄՈԳՈ-ն տեղափոխվել է այլ հասցե
22.05.2026 | 21:07
Արթուր Օսիպյանը տեղափոխվել է հացադուլավորների համար նախատեսված խուց
22.05.2026 | 20:47
Գորիսում ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելու գործով հետախուզվում է քրեական հեղինակություն Արտեմ Դոռունցը. ՆԳՆ
Բոլորը

Իրանը չի ծրագրում հրաժարվել իր միջուկային ծրագրից, այդ թվում՝ ուրանի հարստացումից՝ չնայած ԱՄՆ-ի կողմից իր օբյեկտներին հասցված «լուրջ» վնասին։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին եվրոպական տերությունների հետ վերսկսված բանակցություններից առաջ, գրում է France 24-ը։

Իրանը նախատեսում է ուրբաթ՝ հուլիսի 25-ին Ստամբուլում հանդիպել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու իր միջուկային ծրագիրը, ընդ որում, Թեհրանը եվրոպական տերություններին մեղադրում է 2015 թվականի միջուկային համաձայնագիրը խափանելու մեջ։

Այս հանդիպումը կլինի առաջինը Իրանի և Իսրայելի միջև անցյալ ամիս տեղի ունեցած 12-օրյա պատերազմից հետո, որի ընթացքում Միացյալ Նահանգները հարվածներ էր հասցրել Թեհրանի միջուկային օբյեկտներին։

Առայժմ հարստացումը «դադարեցվել է, քանի որ վնասները լուրջ են և ծանր», Fox News-ին տվածծ հարցազրույցում ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«Բայց ակնհայտ է, որ մենք չենք կարող հրաժարվել հարստացումից, քանի որ դա մեր սեփական գիտնականների նվաճումն է։ Ավելին, դա ազգային հպարտության աղբյուր է»,- ընդգծել է նա։

2015 թվականին Իրանի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի, ինչպես նաև Գերմանիայի միջև կնքված համաձայնագիրը սահմանափակումներ էր սահմանում Իրանի միջուկային ծրագրի վրա՝ պատժամիջոցների մեղմացման դիմաց։ Սակայն այն խզվել էր 2018 թվականին, երբ Թրամփի նախագահության առաջին ժամկետի ընթացքում Միացյալ Նահանգները միակողմանիորեն դուրս էր եկել բանակցություններից և վերականգնել համապարփակ պատժամիջոցները։

«Իրանը պատասխանատու է համարում եվրոպական կողմերին համաձայնագրի իրականացման հարցում անփութության համար»,- ասել է երկրի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային Ստամբուլում համաձայնագրի ապագայի վերաբերյալ բանակցություններից առաջ։

Երեքշաբթի Իրանը նաև եռակողմ հանդիպում կանցկացնի Չինաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչների հետ՝ միջուկային հարցը և հնարավոր պատժամիջոցները քննարկելու համար։

Վերջին շաբաթներին երեք եվրոպական տերությունները սպառնացել են վերականգնել միջազգային պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ՝ մեղադրելով նրան միջուկային պարտավորությունները խախտելու մեջ։

2015 թվականի համաձայնագրի մի կետ թույլ է տալիս ՄԱԿ-ի պատժամիջոցները Իրանի նկատմամբ վերականգնել «արագ վերադարձի՝ snapback» մեխանիզմի միջոցով՝ չկատարման դեպքում։ Այնուամենայնիվ, համաձայնագրի ժամկետը լրանում է հոկտեմբերին, ինչը խիստ սահմանափակ ժամկետ է թողնում։

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտարարում է, որ Իրանը միակ ոչ միջուկային երկիրն է, որը ներկայում ուրան է հարստացնում մինչև 60 տոկոսի չափով՝ զգալիորեն գերազանցելով 2015 թվականի համաձայնագրով սահմանված 3,67 տոկոսի սահմանաչափը։ Դա միջուկային զենքի համար անհրաժեշտ 90 տոկոս հարստացման մակարդակից մի փոքր է հեռու։

Արևմտյան տերությունները, Միացյալ Նահանգների գլխավորությամբ և Իսրայելի աջակցությամբ, վաղուց մեղադրում են Թեհրանին գաղտնի միջուկային զենքի ստեղծման մեջ։ Իրանը բազմիցս հերքել է դա՝ պնդելով, որ իր միջուկային ծրագիրը բացառապես քաղաքացիական նպատակներով է, օրինակ՝ էներգիայի արտադրության։

Թեհրանը և Վաշինգտոնը ապրիլից սկսած անցկացրել էին միջուկային բանակցությունների հինգ փուլ, սակայն հունիսի 15-ին նախատեսված հանդիպումը չեղարկվել էր, քանի որ Իսրայելը հարվածներ էր հասցրել Իրանին, ինչը 12-օրյա հակամարտություն էր առաջացրել։

Հիշեցնենք, որ Իսրայելը հունիսի 13-ին անակնկալ հարվածներ է հասցրել իր տարածաշրջանային հակառակորդի վրա՝ թիրախավորելով ռազմական և միջուկային հիմնական օբյեկտները։ Միացյալ Նահանգները, հունիսի 22-ին թիրախավորելով Իրանի միջուկային ծրագիրը, հարվածել էր Թեհրանից հարավ գտնվող Ֆորդո քաղաքում ուրանի հարստացման օբյեկտին, ինչպես նաև Սպահանի և Նաթանզի միջուկային օբյեկտներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի