Ադրբեջանական Abzas Media-ի բանտարկված տնօրենը հացադուլ է հայտարարել

Լուրեր

06.11.2026 | 18:47
Վարազդատ Սուքիասյանը՝ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:35
Հիմնավոր կասկած ունենք, որ տանն էլ բան դրած կլինեն. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:24
Բա վարչապետ ես, ազնի՛վ խոսի. Գյումրու մանկապարտեզի վրա 27 հազար կՎտ հավելագրում կա. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:16
Մենք սովոր ենք ճնշումներին. դատավոր Կարապետ Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:05
Ռաֆայել Նադալը կարող է դառնալ «Ռեալի» նախագահը
06.11.2026 | 17:54
ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում, իշխանության խնդրանքով Սամվել Կարապետյանն այն գնեց. Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանական անկախ  Abzas Media-ի բանտարկված տնօրեն Ուլվի Հասանլին հացադուլ է հայտարարել՝ ի նշան Քրեակատարողական ծառայության «անօրինական գործողությունների» դեմ բողոքի։ Նա հացադուլը սկսել է կիրակի օրը՝ Քրեակատարողական ծառայությանը մեղադրելով դատարանի որոշումը չկատարելու մեջ՝ ըստ որի իրեն պետք է պահեին Բաքվի նախնական կալանքի կենտրոնում, գրում է OC Media-ն։

Նա այս մասին հայտարարել է իր ֆեյսբուքյան էջում հրապարակված բաց նամակում, որտեղ նշել է, որ իր փաստաբան Զիբեյդա Սադիգովան հաջողությամբ միջնորդել է իշխանություններին՝ նրան Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի կալանավայր տեղափոխելու վերաբերյալ հուլիսի սկզբին։ Այնուամենայնիվ, դատարանի հաստատումից անցել է ավելի քան երկու շաբաթ, և Հասանլին դեռևս չի տեղափոխվել։

«Դրա պատճառը Քրեակատարողական ծառայության անօրինական գործողություններն են և իմ Բաքվի նախնական կալանքի կենտրոն վերադարձի վերաբերյալ դատարանի որոշումը չկատարելը», – ասել է նա՝ հավելելով, որ գերատեսչությունը, կարծես, «չի հարգում դատարանի որոշումները և իրեն դատարանից վեր է համարում»։

Սա Հասանլիի երկրորդ հացադուլն է բանտարկության ընթացքում։ Առաջին անգամ հացադուլ էր հայտարարել հունիսի 27-ին՝ Ումբակիի բանտ տեղափոխվելուց հետո, որտեղ նրան տեղեկացրել են, որ չի կարող հանդիպել կնոջ և դստեր հետ, քանի որ նրանք պաշտոնապես ամուսնացած չեն։

Հասանլին բողոքարկել էր այս որոշումը և որպես պատիժ նրան տեղափոխել էին մենախուց։ Նա իր առաջին հացադուլը դադարեցրել էր հուլիսի 4-ին՝ այն սկսելուց 9 օր անց։ Հրապարակված նամակում Հասանլին ասել էր, որ դադարեցրել է իր առաջին հացադուլը, քանի որ «լուրջ մտահոգված է իր գործընկերների առողջությամբ, որոնք հացադուլ էին սկսել իրոն աջակցելու համար»։

«Ավելին, Ումբակի  ուղղիչ հիմնարկի ղեկավար Ռաուֆ Նաբիևը նույնպես բազմիցս խոստացել է Քրեակատարողական ծառայության ղեկավարության անունից, որ ես կտեղափոխվեմ կալանավայր մինչև հուլիսի 12-ը: Սակայն արդյունքնակնհայտ է», – գրել է Հասանլին։

Իր առաջին հացադուլի ժամանակ նրան աջակցելու համար միացել էին Abzas Media-ի մի քանի այլ աշխատակիցներ, այդ թվում՝ Նարգիզ Աբսալամովան, Էլնարա Գասիմովան և Սևինջ Վագիֆքըզին։

Հացադուլին միացել էին նաև Meydan TV-ի ձերբակալված լրագրողներ, այդ թվում՝ Այնուր Էլգունեշը, Այթաջ Թափդիգը, Խայալա Աղաևան, Այսել Ումուդովան և Ֆաթիմա Մովլամլին: Նրանց հացադուլը տևել էր մեկ օր, քանի որ Հասանլին դադարեցրել էր հացադուլը նրանց միանալուց հետո:

«Վերջնաժամկետն անցել է, և ես այդպես էլ չտեղափոխվեցի։ Այնուհետև ես սպասեցի խոստացված ժամկետից հետո ևս ութ օր՝ ասելով «այսօր կամ վաղը»։ Այս ընթացքում կալանավորները առնվազն երեք անգամ տեղափոխվել են Բաքվի նախնական կալանքի կենտրոն, բայց ինձ երբեք չեն վերադարձրել»,- նշել է նա։

Abzas Media-ն հաղորդել է, որ Հասանլիին կալանավայր տեղափոխելու խոստումները չեն կատարվել, և որ իշխանությունները ներկայումս «առաջարկում են այլ լուծումներ»։

Abzas Media-ի աշխատակիցները հունիսի 20-ին դատապարտվել են յոթից ինը տարվա ազատազրկման՝ խմբակային մաքսանենգության մեղադրանքով։

Հասանլին և գործով դատապարտված մյուս անձինք, այդ թվում՝ լրագրող Հաֆիզ Բաբալին, համակարգող Մուհամմադ Կեկալովը և «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Ֆարիդ Մերհալիզադան, բանտում պատիժ կրելու փոխարեն տեղափոխվել են նախնական կալանքի վայր։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի