Բնակարանային գողություն կատարելու մեջ մեղադրվողը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններին
Հասարակություն
22.07.2025 | 13:07
Բնակարանային գողություն կատարելու մեջ մեղադրվողը հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։
«Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. բնակարանային գողություն կատարելու մեջ մեղադրվող Ն.Գ.-ն հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին»,- տեղեկացնում են կառույցից: