Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը բահը ձեռքին ձյուն է մաքրում․ համացանցում է տարածվել տեսանյութը։ Դատելով տարածքից՝ Ավինյանը, ամենայն հավանականությամբ, Ավան վարչական շրջանում է՝ թաղապետարանի տարածքում։ Ավինյանի թիմակից, ՔՊ խմբակցության ավագանու անդամ Միքայել Խաչատրյանը ֆեյսբուքում տեղադրել է Ավինյանի՝ ձյուն մաքրելու տեսանյութը և կից գրել, որ «Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքել է իր՝ 2016թ. ֆեյսբուքյան գրառմանը»։ Նշենք, որ …