Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով Telegram-ում կեղծ օգտահաշիվ է բացվել։ Այս մասին հայտնել է վարչապետի խոսնակ Մելանյա Հարությունյանը՝ զգուշացնելով, որ այդ օգտահաշվից կարող են ուղարկվել հաղորդագրություններ՝ տարբեր տեղեկություններ կամ գործողություններ պահանջելու նպատակով։ Վարչապետի խոսնակի հայտարարությունը՝ ստորև․ «Հարգելի քաղաքացիներ և Զանգվածային լրատվության ներկայացուցիչներ, տեղեկացնում ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով տելեգրամում բացվել է կեղծ օգտահաշիվ: Տվյալ օգտահաշվից …

