Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում
Քաղաքականություն
04.11.2026 | 09:54
Այսօր վաղ առավոտից Քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ են իրականացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում։ Այս մասին հայտնել է կուսակցության խոսնակ Աղավնի Սուքիասյանը։
«Խուզարկություններ են տեղի ունենում նաև Կարապետյան ընտանիքի հետ կապվող այլ հասցեներում»,- գրել է Սուքիասյանը՝ այլ մանրամասները չհայտնելով։

