Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում իրականացվող խուզարկության ընթացքում իրավապահներն առգրավել են երեխայի համակարգիչը, փաստաթղթեր, էլեկտրոնային կրիչներ և այլ իրեր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կարապետյանների փաստաբան Արմեն Ֆերոյանը։ Նրա խոսքով՝ քննիչները որևէ արտասովոր բան չեն հայտնաբերել, իսկ կատարվող գործողությունները որակեց որպես «քաղաքական հետապնդման հերթական դրսևորում»։ «Խուզարկություն արեցին, երեխայի համակարգիչը առգրավեցին։ Ոչ մի արտասովոր բան․ …

