Հուլիսի 11-ին կալանավորված 36-ամյա Լիանա Հարությունյանը և նրա 8 ամսական երեխան «Աբովյան» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել են հիվանդանոց։ Այս մասին հայտնում է Լիանա Հարությունյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը։ «Քանի որ ինձ չեն տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե որ բժշկական կենտրոնում են գտնվում Լիանա Հարությունյանն ու նրա փոքրիկ դուստրը, այդ հարցը մտահոգում է նաև երեխայի հայրիկին և տատիկին։ …

