Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարքարանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի հյուսիս-արևմուտքում գտնվող Սուրբ Գեորգի եկեղեցում (Կուրմուխի տաճար) իրականացվող աշխատանքների կապակցությամբ։ «Թեև Կուրմուխի տաճարն այսօր գտնվում է Ադրբեջանի Հանրապետության տարածքում, այն մեր երկրի և եկեղեցու պատմական ու հոգևոր ժառանգության կարևորագույն հուշարձաններից է։ Այս փաստը մեր հասարակության շրջանում առաջացրել է սուր արձագանք և արդարացի վրդովմունք, ինչը բացասաբար է անդրադառնում …

