ԱՄՆ-ը TRIPP-ը դիտարկում է որպես աշխարհառազմավարական ռիսկերը նվազեցնելու կարևոր գործիք

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ կառավարության ներդրումները TRIPP-ում ցույց են տալիս մեր հանձնառությունը այս նախագծին։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էմի Կարլոնը՝ Ադրբեջանի միջազգային ներդրումային երկրորդ համաժողովի շրջանակում կայացած «Միջին միջանցք․ առևտրի, արդյունաբերության և փոխկապակցվածության ներուժի բացահայտում» խորագրով պանելային քննարկման ժամանակ։

Խոսելով TRIPP նախագծի մասին՝ Էմի Կարլոնը հայտարարել է, որ այս նախաձեռնությունը պարզապես անվանում կամ միջազգային բարգավաճման նպատակով ստեղծված ձևական նախագիծ չէ։

«Այն, որ մենք ստեղծում ենք նոր կառույց, ներդրումներ ենք կատարում դրանում և ապահովում դրա տնտեսական կենսունակությունն ապագայում, ցույց է տալիս, թե որքան լուրջ ենք մենք վերաբերվում այս հարցին»,- նշել է նա։

ԱՄՆ ներկայացուցիչը հայտնել է, որ նախագծի ֆինանսավորման մի մասը կազմում է 201 միլիոն դոլարի հիմնադրամը։ Նրա խոսքով՝ դրա հիմնական նպատակներից մեկը մասնավոր ներդրողների ներգրավումն է։

«Սա կնպաստի մասնավոր հատվածի հետաքրքրության և ներդրումների ներգրավմանը տվյալ ուղղությամբ»,- ընդգծել է դիվանագետը։

Նա անդրադարձել է նաև ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (DFC) և ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի (EXIM) դերերին նախագծի իրականացման գործում։

«Այս կառույցները կարող են օգտագործել այնպիսի ֆինանսական գործիքներ, ինչպիսիք են վարկերն ու երաշխիքները, ինչպես նաև ամերիկյան ընկերությունների համար ռիսկերի ապահովագրությունը։ Դրանով նրանք կբարձրացնեն նման ներդրումներ իրականացնելու հարցում ընկերությունների վստահությունը և իրենց վրա կվերցնեն նման նախագծերի սկզբնական փուլում առաջացող ռիսկերի մի մասը»,- հայտարարել է նա։

Կարլոնի խոսքով՝ ԱՄՆ կառավարության կողմից TRIPP նախագծին հատկացվող ֆինանսավորումն ու ռեսուրսները ցույց են տալիս  Վաշինգտոնի հանձնառությունը այս նախաձեռնությանը։

«Այս նախագծում ԱՄՆ կառավարության ներդրումների ծավալը, դրա համար ծախսված ժամանակն ու ջանքերը, ինչպես նաև նախագծի կապը նախագահ Դոնալդ Թրամփի անվան հետ ցույց են տալիս, թե որքան լուրջ ենք մենք վերաբերվում այս նախաձեռնությանը»,- ասել է Կարլոնը։

Ամերիկացի դիվանագետը հավելել է, որ ԱՄՆ-ը TRIPP-ը դիտարկում է որպես կարևոր գործիք՝ աշխարհառազմավարական ռիսկերը նվազեցնելու և տարածաշրջանում վստահությունը մեծացնելու տեսանկյունից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի