Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը հաղթեց Ադրբեջանին

Լուրեր

26.10.2026 | 13:25
Հերի՛ք եղավ, կյանքներս կերան, թող գնան «սև ցուցակ», խզե՛լ պայմանագիրը․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 13:16
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեին․ կան վիրավորներ
26.10.2026 | 13:08
Ալեն Սիմոնյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
26.10.2026 | 13:02
Տավուշում մոլորվելու հետևանքով ՀՀ տարածք անցած Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է Ադրբեջան․ ԱԱԾ
26.10.2026 | 12:54
ԱՄՆ-ն 3,5 մլն դոլար է ներդրել Հայաստանի սահմանային անվտանգության համակարգում․ ծրագիրը կնպաստի նաև ԹՐԻՓՓ-ի իրականացմանը
26.10.2026 | 12:46
Վրաստանի ընդդիմությունը հայտարարել է բողոքի ցույցերի նոր ալիքի մեկնարկի մասին
26.10.2026 | 12:37
Վորոոնեժին Ուկրաինայի հարվածների հետևանքով 2 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 12:29
4 «կողմ», 1 «դեմ», 1 «ձեռնպահ»․ ընտանեկան բռնության մասին նախագիծը դրական եզրակացություն ստացավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 12:20
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
26.10.2026 | 12:18
Հայ բռնցքամարտիկները երկու մեդալով կվերադառնան Թուրքիայից
26.10.2026 | 12:10
Ստեփանավանում հաղթել է «Գործարար» կուսակցությունը // Վուչիչը պարտվել է Սերբիայի ընտրություններում․ ԼՈՒՐԵՐ
26.10.2026 | 12:03
Բուլղարիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են անցել Մոսկվայի հետ երկխոսության կողմնակից Յոտովան և արևմտամետ Գյուրովը
26.10.2026 | 11:55
ՔՊ-ական և պրոՔՊ-ական ուժերը ջախջախիչ հաղթանակ տարան ՏԻՄ ընտրություններում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 11:50
Էրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին՝ Ադրբեջանում հիջաբի արգելքի շուրջ լարվածության ֆոնին
26.10.2026 | 11:41
Կենսաբազմազանության կորուստը նաև տնտեսական և պարենային անվտանգության խնդիր է․ Վահան Կոստանյան
Բոլորը

Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացվող շախմատի 46-րդ Համաշխարհային օլիմպիադայում սեպտեմբերի 25-ին կայացան 9-րդ տուրի պարտիաները:

Հայաստանի հավաքականը 2.5:1.5 հաշվով հաղթեց ադրբեջանցիներին։

Թիմին հաղթական միավորը պարգևեց գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը՝ հաղթելով գրոսմայստեր Ռաուֆ Մամեդովին։

Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանի, Ռոբերտ Հովհաննիսյանի և Շանթ Սարգսյանի պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով։

Հայաստանի հավաքականը 9 տուրերում տարել է 6 հաղթանակ, գրանցել 3 ոչ-ոքի և 15 թիմային միավորով բաժանում է 2-4-րդ տեղերը։ Առաջատարը 16 միավոր ունեցող Ուզբեկստանի հավաքականն է, որը հաջորդ տուրում կմրցի Հայաստանի հավաքականի հետ։

Կանանց Հայաստանի հավաքականը մրցեց մրցաշարային աղյուսակը գլխավորող Չինաստանի թիմի հետ ու պարտվեց 1:3 հաշվով: Լիլիթ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը պարտություն կրեցին, իսկ Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը ոչ- ոքի խաղացին:

9 տուրերում կանանց Հայաստանի հավաքականը տարել է 7 հաղթանակ, կրել 2 պարտություն և 14 միավորով բաժանում է 5-10-րդ տեղերը։ Առաջատար Չինաստանը հավաքել է 17 միավոր։

Համաշխարհային օլիմպիադան կավարտվի սեպտեմբերի 27-ին: Կանցկացվի 11 տուր:

Դավիթ Եղիազարյան